Քաղցր թույն. 10 խորհուրդ, որոնք կօգնեն ազատվել քաղցրի նկատմամբ հակումից
Դիտումներ՝ *
10:07 2021-12-25

Մեզնից յուրաքանչյուրն ունի փոքրիկ թուլություններ, բայց երբեմն գալիս է մի պահ, երբ դրանք վերածվում են մեծ պրոբլեմի: Հանցավոր ոչինչ չկա մեկ-երկու կոնֆետ ճաշակելու մեջ, բայց երբ սկսում եք կախվածություն զգալ քաղցրից, այդ դեպքում արդեն պետք է միջոցներ ձեռնարկել:

Կարող եք ընդմիշտ ազատվել այդ վնասակար սովորությունից, երբ հետևեք հետևյալ տասը խորհուրդներին:

1. Երբեք բաց մի թողեք նախաճաշը

Նրանք, ովքեր օրը սկսում են բալանսավորված նախաճաշով, օրվա մեջ ավելի քիչ են ունենում քաղցրի պահանջ: Դա բացատրվում է նրանով, որ չնախաճաշելն իջեցնում է գլյուկոզայի մակարդակն արյան մեջ, որը և մենք աշխատում ենք կարգի բերել քաղցրի միջոցով:

2. Փնտրեք քրոմ

Այս էլեմենտն օգնում է կարգավորել շաքարի մակարդակը արյան մեջ: Եթե Դուք անընդհատ քաղցրի կարիք եք զգում, Ձեր կերակրացանկում ավելացրեք այնպիսի մթերքներ, որոնք քրոմ են պարունակում (բրոկոլի, սունկ, խաղողի բնական հյութ և այլն):

3. Ամեն օր պրոբիոտիկներ ընդունեք

Քաղցրի նկատմամբ հակման պատճառներից մեկը կարող է լինել դիսբակտերիոզը: Ամեն օր օգտագործեք բնական յոգուրտ և մածուն:

4. Հաղթահարեք ինքներդ Ձեզ

Եթե Դուք պատրաստ եք կտրուկ միջոցների, փորձեք այսպիսի հնարք. ամբողջությամբ հրաժարվեք քաղցրից մեկ կամ երկու շաբաթ: Առաջին մի քանի օրերը ծանր կլինեն, սակայն մի քանի օրից կզգաք, որ ցանկությունը քաղցրի նկատմամբ թուլացել է:

5. Քչացրեք կոֆեինի օգտագործումը

Կոֆեինը կարող է կտրուկ իջեցնել շաքարի մակարդակն արյան մեջ: Փոխարինեք առավոտյան սուրճը թեյով կամ մրգահյութով:

6. Անցեք բնական շաքարների

Եթե քաղցր ինչ-որ բան ուտելու ցանկությունը չի լքում Ձեզ, փորձեք բավարարել այդ ցանկությունը ոչ թե կոնֆետով կամ պաղպաղակով, այլ մրգային չրերով կամ քաղցր մրգերով:

7. Ավելի շատ ջուր խմեք

Օրը սկսեք մեկ բաժակ թարմ ջրով: Դա կնախապատրաստի Ձեր մարսողական օրգաններն աշխատանքի, արդյունքում՝ քաղցրի նկատմամբ պահանջը կլինի հսկողության տակ: Մի մոռացեք, որ ջրի անհրաժեշտ մինիմումը 8 բաժակն է:

8. Վերանայեք Ձեր սննդակարգը

Եթե Ձեր սննդակարգում լինեն բալանսավորված քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր, ապա շատ շուտով Դուք կմոռանաք չվերհսկվող հակումը քաղցրի նկատմամբ:

9. Ավելացրեք ճարպերը

Փոքր չափաբաժիններով օգտագործեք կակաոյի յուղ, սերուցք կամ դդմի յուղ: Սրանք կօգնեն ազատվել քաղցրի նկատմամբ ունեցած պահանջից:

10. Ավելի շատ շարժվեք

Ֆիզիկական վարժություններն օգնում են արտադրել երջանկության հորմոն՝ էնդորֆին: Սպորտով զբաղվելն օգնում է նաև սնվել առողջ սնունդով, այնպես որ, սպորտով զբաղվելն ավելի շատ պլյուսներ ունի, քան Դուք կարծում եք:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am