Ծաղկակաղամբը` լոլիկով
Դիտումներ՝ *
15:42 2023-02-08

Բաղադրիչներ

1. Սոխ՝ 1 գլուխ

2. Սխտոր՝ 2-3 պճեղ

3. Լոլիկը՝ հյութով՝ 3-4 հատ

4. Ձիթայուղ՝ 2-3 ճ/գ

5. Ծաղկակաղամբ՝ 1 գլուխ

6. Աղ՝ 1/2 թ/գ

7. Աղացած համեմի սերմ՝ 1/2 թ/գ

8. Սև պղպեղ

9. Ռեհան, թարխուն՝ 3-5 ճյուղ

Պատրաստման եղանակը

Սոխը, սխտորը և լոլիկը (առանց կեղևի) մանր կտրատել։ Ձիթայուղի մեջև տապակել սոխն ու սխտորը, ավելացնել լոլիկը, տապակել 5-7 րոպե։

Ծաղկակաղամբը բաժանել փոքր մասերի, ցողունները կտրատել բարակ շերտերով, ավելացնել տապակին, աղ անել և համեմել սևպղպեղով ու համեմի աղացած սերմով։

Փակել կափարիչն ու եփել 15-20 րոպե։

Գազօջախից վերցնելուց հետո ավելացնել կտրատած կանաչին։