Յուպիտերն ունի ևս 12 արբանյակ
Դիտումներ՝ *
15:25 2023-02-08

Այժմ մոլորակն արբանյակների քանակով շրջանցել է անգամ Սատուրնին։

Գիտնականները հայտնաբերել են Յուպիտերի շուրջ պտտվող 12` նախկինում աննկատ արբանյակ, ինչը գազային հսկայի արբանյակների թիվը հասցնում է 92-ի: Դա ավելին է, քան Սատուրնինը, որին ուղեկցում է 83 երկնային մարմին:

12 նոր արբանյակի որոնումների համար պահանջվել է երկու տարի: Դրանցից 9-ը գտնվում են արբանյակների հեռավոր կլաստերներում, որոնք Յուպիտերի շուրջ պտտվում են հետընթաց (այսինքն՝ ներքին արբանյակների պտույտի հակառակ ուղղությամբ)։ Նրանցից պահանջվում է մոտ 550 օր մոլորակի շուրջ մեկ պտույտ կատարելու համար: Մնացած 3-ը գտնվում են մոտակա գալիլեայական արբանյակների (Իո, Եվրոպա, Գանիմեդ և Կալիստո) և հեռավոր ռետրոգրադային արբանյակների միջև։ Լիարժեք շրջադարձի համար նրանց անհրաժեշտ է առնվազն 340 օր ։

Նոր արբանյակները չափազանց փոքր են անուններ ստանալու համար: Գիտնականները կարծում են, որ դրանք ավելի մեծ արբանյակների բեկորներ են, որոնք կոտրվել են միլիոնավոր տարիներ առաջ՝ այլ առարկաների հետ բախվելիս: