Apple-ի նախկին գլխավոր դիզայներ Ջոնի Այվը նախագծել է ծաղրածուի քիթ
Դիտումներ՝ *
11:26 2023-02-09

Հենց նա է աշխատել առաջին iPhone-ի և շատ այլ սարքերի տեսքի վրա, որոնք դարձել են խորհրդանշական:

Apple-ի դիզայնի նախկին ղեկավար Ջոնաթան Այվը ներկայացրել է թղթե ծաղրածուի քիթը: Արտասովոր արտադրանք է մշակել նրա LoveFrom ստուդիան, որը նա հիմնել է Կուպերտինոյի ընկերությունից հեռանալուց հետո։
The Verge-ը գրում է, որ կարմիր քիթը կարող է բացվել գնդակի և կիսալուսնի տեսքով։ Եվ նա այն համեմատում է AirPods-ի հետ, որոնց մշակմանն օգնել է Ջոնի Այվը, քանի որ նոր արտադրանքը նույնպես փոքր է և պահվում է պատյանում:

Ցանկացած մարդ կարող է գնել նորույթ, չնայած այն ի սկզբանե ստեղծվել է բրիտանական Comic Relief բարեգործական կազմակերպության համար։ Մեծ Բրիտանիայում վաճառքներն արդեն սկսվել են, և ցանկացած երկրի բնակիչներ շուտով կկարողանան կարմիր քիթ գնել Amazon-ի միջոցով։ Գինը 2,5 ֆունտ ստեռլինգ է:

«Պարզ կարմիր քիթը, պարզվեց, որ աներևակայելի դժվար է նախագծել և պատրաստել: Մեր ամբողջ թիմն աշխատել է դրա ստեղծման վրա։ Հուսով ենք, որ այն փոքր-ինչ ուրախություն կպատճառի բոլոր նրանց, ովքեր կրում են այն»,- ասել է Այվը:

Սա լեգենդար դիզայների առաջին սեփական արտադրանքներից մեկն է, որը դուք կարող եք գնել: Ջոնի Այվը հեռացել է Apple-ից 2019 թվականին՝ ընկերությունում աշխատելուց մոտ 30 տարի հետո։ Նա մասնակցել է iMac-ի, iPod-ի, MacBook-ի և iPhone-ի բազմաթիվ մոդելների ստեղծմանը։

Սիրարփի Աղաբաբյան