Google-ը նոր ներբեռնման մենեջեր է փորձարկում Chrome-ի համար
Դիտումներ՝ *
19:43 2023-02-03

Այն արդեն կարելի է միացնել մի քանի սեղմումով:

Ինչպես հաղորդում է Reddit-ի Leopeva64-2 նիկով օգտատերը, Chrome-ն ունի նոր ներբեռնման մենեջեր, որը կփոխարինի պատուհանի ներքևի մասում առկա տողին: Փոխարենն օգտվողները կտեսնեն նոր պատկերակ ընդլայնումների ցանկի աջ կողմում, որը կցուցադրի ակտիվ ներբեռնումների կարգավիճակը (և դրանց թիվը, եթե միանգամից մի քանի ֆայլ ներբեռնվի):

Առայժմ այս գործառույթը միացված է միայն Chrome 111-ում, որը հասանելի է Canary-ի օգտատերերի և բետա-բիլդերի համար: Բայց կայուն տարբերակի օգտվողները նույնպես կարող են այն միացնել:
Նոր ինտերֆեյսը ակտիվացնելու համար բավական է Chrome-ի որոնման տողում մուտքագրել chrome://flags#download-bubble: Միացրեք այս և հետևյալ տարրերը, ապա վերագործարկեք բրաուզերը:Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն, և դուք կտեսնեք նոր ինտերֆեյսը:

Նոր ներբեռնման մենեջերի զանգվածային բաշխմանը դեռ մի քանի ամիս կա, ուստի ֆունկցիան կարող է թերություններ ունենալ։ Փորձարկման ընթացքում մենք որևէ խնդրի չենք հանդիպել, բայց դա կարևոր է հիշել անավարտ գործառույթներն օգտագործելիս:

Ամենաընթերցված