Որոնք են ցուրտ սեզոնի համար օգտակար ըմպելիքները
Դիտումներ՝ *
22:23 2023-02-02

Բժիշկ-սննդաբան Իրինա Պիսարեւան պատմել է, թե որ ըմպելիքներին պետք է նախապատվությունը տալ ցուրտ սեզոնին։ Այս մասին նա հայտնել է RT-ին տված հարցազրույցում։

Պիսարեւան նշել է օգտակար ըմպելիքներ ցուրտ սեզոնի համար և կոչ է արել խմել քրքում-լատտե և մասուրի թուրմ։ Առաջին ըմպելիքը պատրաստվում է քրքումի, հիլի, սև պղպեղի և բուսական կաթի հիման վրա՝ այն դարձնելով ավելի հագեցած: Մասուրի թուրմը մասնագետը բավականին «հզոր հակաօքսիդանտ» է անվանել, այն կարող են խմել նաեւ երեխաները։

«Այն պարունակում է օգտակար հանածոներ, որոնք օգնում են սրտանոթային համակարգի տարբեր հիվանդությունների և արթրիտի կանխարգելմանը, օգնում են իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը:

Մասուրի թուրմը պետք է նախապես եփել, սովորաբար գիշերը թողնելով»,-ընդգծել է նա։

Բժշկուհին նաև խորհուրդ է տվել բուսական թեյի հիման վրա ըմպելիքին սառեցնել չորացրած հատապտուղներ, ինչը նրան հարուստ համ ու գույն է հաղորդում։ Դրանք ունեն շատ ավելի մեծ քանակությամբ օգտակար նյութեր, քան սառեցված հատապտուղները։

Ամենաընթերցված