Logitech-ը ներկայացրել է ապագայի հեռախոսային խցիկը
Դիտումներ՝ *
18:29 2023-02-02

Ընկերությունը ցույց է տվել, թե ինչ տեսք կունենան խցիկները, որոնցում մարդիկ կշփվեն հեռակա կարգով։

Այն ժամանակ, երբ բջջային ծառայություն չկար, մարդիկ ստիպված էին միմյանց զանգահարել ֆիքսված հեռախոսներից կամ օգտվել խցիկներից։

Դրանից հետո հայտնվեցին կոճակով հեռախոսներ և բջջային կապ. մարդիկկ արող էին զանգահարել քաղաքի ցանկացած կետից: Հետո եկավ սմարթֆոնների դարաշրջանը, երբ օգտատերերը սովորեցին փոխանցել ոչ միայն ձայն, այլևպատկեր։

Logitech-ը ներկայացրել է «Project Ghost»-ը։ Ընկերությունը որոշել է վերադարձնել հեռախոսային խցիկները, սակայն զգալիորեն բարելավել է դրանք։ Այժմ մարդիկ կարող են շփվել զրուցակցի իրատեսական պրոյեկցիայի հետ։ Օգտատիրոջըկ թվա, թե իր դիմաց կենդանի մարդ է նստած, այլ ոչ թե նկար։

Խցիկն ունի հարմարավետ աթոռ, պրոյեկցիոն էկրան, խոսափողներ և տեսախցիկներ։ Տեխնոլոգիան մի փոքր նման է մետավերսիային, բայց Logitech-ի խցիկում պարտադիր չէ ակնոց կրել: Մարդկային պրոյեկցիա ստեղծելու համար Logitech-ը հատուկ տեսակի ապակի է տեղադրում էկրանի հետևի անկյան տակ:

Ինչպես նշումէ The Verge-ը, տաղավարն աջակցում է ZOOM-ին, Microsoft Teams-ին և Google Meet-ին: Այն ունի նաև աչքի շփման հնարավորություն:

Logitech-ն արդեն սկսել է «Project Ghost»-ը վաճառել այլ ընկերությունների։ Սովորական օգտատերերը չեն կարողանա այն գնել։ Գրասենյակներում և հասարակական վայրերում կտեղադրվեն կրպակներ, որպեսզի մարդիկ կարողանան միմյանց հետ շփվել՝ ինչպես հեռախոսային խցիկների միջոցով, բայց 3D հոլոգրամներով։

Ընկերությունը չի ցուցադրել տեղադրման «կենդանի» լուսանկարները.միայն ռենդերներ։ Տաղավարի ճշգրիտ արժեքը հայտնի չէ, սակայն փորձագետներն այն գնահատում են մոտ 5000 դոլար։

Սիրարփի Աղաբաբյան