Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը
Դիտումներ՝ *
15:26 2023-01-29

Լոնդոնի կոսմետիկ եւ պլաստիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար, դոկտոր Ջուլիան Դե Սիլվան բրիտանացի դերասան Ռեջ-Ժան Փեյջին անվանել է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը։ Նա ընդգծել է, որ «Բրիջերթոնները» սերիալի աստղի դեմքի համամասնությունները 93,65%-ով մոտ են կատարյալին՝ ոսկե հարաբերակցության կանոնի համաձայն, հայտնում է Metro-ն։

Դերասանըլ հաղթել է իր դասական գեղեցիկ դեմքով եւ շքեղ շագանակագույն աչքերով: Գովեստի է արժանացել նաեւ նրա շուրթերի կատարյալ ձեւը։ Այնուամենայնիվ, դեմքի միակ մասը, որը մի փոքր ավելի ցածր գնահատական ​​է ստացել եղել է քիթը, – հայտարարել է Դե Սիլվան:

Երկրորդ տեղը, ըստ բժշկի, զբաղեցրել է ավստրալացի դերասան Քրիս Հեմսվորթը (93,53), իսկ երրորդը՝ ամերիկացի արտիստ Մայքլ Բի Ջորդանը (93,46):