«Ասես ակնոց դրեցի»․ Անտոնիո Բանդերասը պատմել է, թե ինչպես է փոխվել իր կյանքը սրտի կաթվածից հետո
Դիտումներ՝ *
19:11 2023-01-25

Անտոնիո Բանդերասը նոր հարցազրույցում պատմել է, թե ինչ է փոխվել իր կյանքում վեց տարի առաջ ունեցած սրտի կաթվածից հետո։ Դերասանի խոսքով՝ ինքը ուրախ է պատահածի համար, քանի որ դա իրեն ստիպել է շատ բաների այլ տեսանկյունից նայել։

«Դա հավանաբար իմ կյանքի լավագույն փորձառություններից մեկն էր: Ասես ակնոց դրեցի ու տեսա, թե ինչն է կարևոր այս կյանքում։ Ես վերադարձա Իսպանիա և սկսեցի այլ կերպ նայել իմ մասնագիտական ​​գործունեությանը։ Կարծում եմ՝ դա ճիշտ էր»,- ասել է դերասանը Radio Times-ին տված հարցազրույցում:

«Կաթվածից հետո ես ընտրում եմ դերեր, որոնք ինձ միայն հաճույք են պատճառում։ Ինձ այլ բան չի հետաքրքրում։ Ինձ համար կյանքը սկսվում է, երբ ինչ-որ մեկն ասում է՝ «Գործի՛ր», կամ երբ բարձրանում է վարագույրը», – հավելել է Բանդերասը:

2017 թվականին դերասանը հիվանդանոց էր տեղափոխվել մարզումների ժամանակ կրծքավանդակի շրջանում ցավերի պատճառով։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ դա սրտի կաթված էր։