5 կանոն, որ կօգնեն որոշում կայացնել և չզղջալ
Դիտումներ՝ *
15:58 2023-01-25

Մի սպասեք կատարյալ պահի և լսեք Ձեր մարմնի տված ազդանշաններին:

Երբ մարդը հնարավորություն է ստանում, պետք է ընտրություն կատարել՝ փոխել կյանքը կամ թողել ամեն ինչ, ինչպես նախկինում: Աշխատանքի փոփոխություն, ճանապարհորդություն, ամուսնություն. ոչ ոք չգիտի, թե ինչպես կփոխվի Ձեր կյանքը կարճ ժամանակահատվածում: Երբեք չեք կարող ասել, թե ինչպիսին կլիներ Ձեր ճակատագիրը, եթե ժամանակին այլ որոշում կայացնեիք: Բայց, արդյո՞ք գոյություն ունի միայն մեկ ճիշտ տարբերակ կամ որոշում:

Միացյալ Նահանգների Դյուկի համալսարանի կլինիկական հոգեբան և դոկտոր Միրա Բրանկոն կարծում է, որ նման լուծում չկա: Բայց Դուք կարող եք նախապես գնահատել, թե այդ հնարավորությունը ինչ օգուտ կամ վնաս կբերի:

The Lisa Valentine Clark Show հայտնի ռադիահաղորդման շրջանակներում հոգեբանը նշել է 5 կանոն, որոնք կօգնեն ճիշտ որոշում կայացնել:

1. Հիշեք, որ գոյություն չունի իդեալական հնարավորություն

Բրանկուն կատարյալ առաջարկը համեմատում է աբստրակտ նկարի հետ. յուրքանչյուրը դրանում կտեսնի ինչ-որ նոր և հետաքրքիր երևույթ: Իդեալական աշխատաքի մասին խոսելիս ամեն մեկը կասի իր պատկերացումները ու ցանկությունները:

Մտածեք այն մասին, թե ինչ եք ներդնում «ճիշտ որոշման» հայեցակարգում և սահմանեք դրա հստակ չափանիշները:

Օրինակ՝ աշխատանք փնտրելիս հարցրեք ինքներդ Ձեզ, թե ինչ եք ակնկալում: Ենթադրենք, որ Ձեզ համար իդեալական աշխատանքը պլանտացիաներում թեյ հավաքելն է: Բրանկուն կարծում է, որ եթե նոր հնարավորությունը համապատասխանում է Ձեր պահանջների 60 տոկոսին, անհրաժեշտ է դիտարկել այն: Եվ, եթե Ձեզ հրավիրում են թեյի փոխարեն սուրճ հավաքելու, ավելի լավ է համաձայնվել, բայց հասկանալ, որ ամեն ինչ Ձեր պատկերացարածի նման չի լինելու:

2. Հստակեցրեք ազատության սահմանները

Յուրաքանչյուր նոր որոշում է փոխում կյանքի սովորական ընթացքը: Անգամ եթե ամեն ինչ գնում է դեպի լավը, նոր մթնոլորտն ու նոր իրավիճակը կարող է առաջացնել դիսկոնֆորտ: Օրինակ, եթե Դուք ստացել եք Ձեր երազած պաշտոնի բարձրացումը, Դուք պետք է հասկանաք, որ նոր աշխատանքը պահանջում է ավելի մեծ ջանքեր և ավելի շատ պատասխանատվություն, այնպես որ, հնարավոր է, որ Դուք ավելի քիչ ժամանակ տրամադրեք Ձեր ընտանիքին:

Որպեսզի չհայտնվեք տհաճ իրավիճակում, խուսափեք հիասթափությունից և մի անցեք սահմանները, աշխատանքի հրավերը ընդունելուց առաջ սահմանեք որոշակի չափանիշներ.

• աշխատանքի հեռավորությունը
• աշխատավարձ
• աշխատանքի տեսակ
• զբաղվածություն:

Յուրաքանչյուր կետի համար հստակեցրեք սահման, որից Դուք չեք ցանկանում անցնել: Այսպես ավելի հեշտ կլինի որոշում կայացնել:

3. Մի սպասեք իդեալական հնարավորության, ստեղծեք դա ինքնուրույն

Եթե Դուք պարզապես նստեք և սպասեք կատարյալ գործընկերոջը կամ երազանքի աշխատանքին, ամենայն հավանականությամբ, կհիասթափվեք: Դրա փոխարեն փորձեք ինքնուրույն քայլեր անել: Եթե երազում եք դառնալ գրող, առաջին հերթին ուղարկեք Ձեր ստեղծագործություները հրատարակչություններ: Ուզում եք գտնել Ձեր զուգընկերոջը, հասատեք ծանոթություններ: Մի սպասեք, որ Ձեզ կհրավիրեն ժամադրության Ձեր ֆանտազիաների, կամ հոլիվուդյան ֆիմերի նման:

4. Լսեք այն ազդանշանները, որ ուղարկում է Ձեր մարմինը

Բրանկուն կարծում է, որ օրգանիզմը տալիս է մեզ ազդանշաններ, երբ մենք ինչ-որ բան այնպես չենք անում: Օրինակ, եթե Դուք հաճախ եք զգում քնկոտություն, թուլություն և հոգնածություն, խնդիրը կարող է չլինել պարզապես հագեցած գրաֆիկը: Հնարավոր է, որ Դուք պարզապես չեք սիրում այն, ինչ անում եք:

Եթե աշխատանքը կամ հարաբերությունները Ձեզ հաճույք են պատճառում, Դուք ֆիզիկապես ևս լավ կզգաք: Հոգեբանը պատմում է, որ ամեն անգամ, երբ պետք է մեկնարկի կարևոր նախագիծ, ինքն անհանգստանում է այնպես, ինչպես երեխան, որ պետք է գնա կենդանաբանական այգի:

5. Սկսեք փոքր քայլերից

Մինչև Ձեր երազանքի աշխատանքով ամբողջովին տարվելը, ուսումնասիրեք այն և սկսեք փոքր քայլերից: Եթե ցանկանում եք դառնալ աշխարհի չեմպիոն, ապա չպետք է սկսել միանգամից այդ մրցաշարից:

Սովորեք Ձեր ոլորտի բոլոր տեխնոլոգիաները, ուսումնասիրեք նոր հնարավորություններն ու արեք փոքր քայլեր:

Եթե ունենք մեծ սպասումներ առաջին իսկ օրից, կապրեք մեծ հիասթափություն: