Բրիտանացի ոճաբանները մազերի 2023 թվականի ամենանորաձև երանգներ են անվանել պղնձագունն ու կարմիրը։
Վարսահարդար Ադամ Ռիդը և հեռուստատեսային ոճաբան Լիզա Ֆարոլը պատմել են, թե մազերի ինչ գույն պետք է ընտրեն նորաձև աղջիները, որպեսզի մնան թրենդային: Փորձագետների կարծիքը հրապարակել է Express-ի բրիտանական հրատարակությունը։
Ըստ ոճաբանների՝ 2023 թվականին ամենաակտուալը կլինեն կարմիրի և պղնձագույնի երանգները։ Բայց նման գույներով ներկելիս պետք է ուշադրություն դարձնել մաշկի երանգին։
«Ես ուրախ եմ տեսնել մարդկանց, ովքեր գալիս են սրահ և խնդրում իրենց մազերը ներկել սառը պղնձագույն կամ վառ կարմիր», – ասում է Ռիդը:
Նրա գործընկեր Ֆարոլը հավելել է, որ պղնձային ներկապնակը հայտնի է եղել 2022 թվականին և մինչ օրս չի կորցրել իր արդիականությունը։ Նա համոզված է, որ այս տարի սրահների պահանջարկը կբարձրանա այրված պղնձի, այրված նարնջագույնի և ավելի խորը կարմիրների նկատմամբ։