Փարիզը համաշխարհային վարկանիշում առաջին տեղն է զբաղեցրել տնտեսության մեջ զբոսաշրջության ներդրման ցուցանիշով։ «Զբոսաշրջության եւ ճանապարհորդության համաշխարհային խորհուրդը (WTTC) քաղաքը զբոսաշրջության ոլորտի համար աշխարհում ամենաշահութաբերն է ճանաչել։
Հետազոտության համաձայն՝ զբոսաշրջության հաշվին Ֆրանսիայի մայրաքաղաքի ներդրումը տնտեսության մեջ 2022 թվականին կազմել է մոտ 36 մլրդ դոլար։ Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է Պեկինը (33 մլրդ դոլար), երրորդը՝ Օռլանդոն (31 մլրդ դոլար)։
Ավելին, լավագույն տասնյակում են չինական երկու քաղաքներ՝ Շանհայը եւ Գուանչժոուն, ամերիկյան երկու քաղաքներ՝ Լաս Վեգասն ու Նյու Յորքը, ինչպես նաեւ Տոկիոն, Մեխիկոն եւ Լոնդոնը։
Նշվում է, որ վարկանիշը կազմելիս վերլուծաբանները հաշվի են առել զբոսաշրջության ներդրումը ՀՆԱ-ում, ճանապարհորդների ծախսերը, ինչպես նաեւ այս ոլորտում աշխատատեղերի ստեղծումը։ Ընդհանուր առմամբ ցանկում ընդգրկվել է 82 քաղաք։