2023թ. հորոսկոպը՝ Կենդանակերպի նշանների համար
Դիտումներ՝ *
13:19 2023-01-18

2023թ.՝Ջրային սև ճագարի տարին, հույս ու լավատեսություն է խոստանում, երբ ողջ աշխարհում ծանր ժամանակներ են:

Աստղաբանները նշում են՝ մութ գիշերվանից հետո միշտ լույս է բացվում, դրա համար էլ չարժե հուսահատվել:

Ria.ru-ն ներկայացնում է 2023թ. աստղացույցը՝ Կենդանակերպի նշանների համար:

Խոյ

Խոյերին տարին հանգիստ չի խոստանում, սակայն մոլորակների զգալի աջակցությունը կօգնի առաջացող դժվարությունների դեմ պայքարում և կյանքում կարևոր հաջողությունների կբերի։

Երջանկություն և հաջողություն բերող Յուպիտեր մոլորակը մինչև մայիս կլինի ձեր նշանի ներքո։ Սա նշանակում է, որ լավատեսությունն ու բախտը ձեզ հետ կլինեն։

Տարվա առաջին կեսը մասնագիտական գործունեության մեջ ակտիվության և ինքնահաստատման շրջան է, որում չեն բացառվում վերելքներն ու վայրէջքները։ Անձնական կյանքում ձեզ սպասվում են կարևոր դրական փոփոխություններ։

Տարվա երկրորդ կեսը ֆինանսական դրությունը բարելավելու նոր հնարավորություններ կբերի, կկարողանաք կատարել որոշ գնումներ, որոնց մասին վաղուց էիք երազել։

Ցուլ

Այս տարին ձեզանից մեծ ջանք ու աշխատանք կպահանջի՝ նպատակներին ավելի մոտենալու համար։ Այժմ ստիպված կլինեք շատ բաների այլ կերպ նայել։ Ձեր կյանքի պայմանները կարող են փոխվել դեպի լավը, կարող եք տեղափոխվել այլ վայր։ Տարվա առաջին կեսում մոլորակների ազդեցությունն այնքան էլ լավ չէ ձեր կարիերայի համար։

Այնուամենայնիվ, հնարավորություն կլինի հաջողությամբ լուծել հին խնդիրները և ձերբազատվել առաջընթացին խանգարող ամեն ինչից։

Երկրորդ կեսում մասնագիտական գործունեության բարենպաստ փոփոխություններ և ինքնազգացողության բարելավում կարելի է սպասել։

Երկվորյակներ

Երկվորյակների համար տարվա ընթացքում մոլորակների ազդեցությունը խառը կլինի։ Ձեզ սպասվում են փոփոխություններ, որոնք սկզբում կարող են անհաջող թվալ, բայց ապագայում դրանք կհանգեցնեն ձեր կյանքում զգալի բարելավումների։ Շատ գաղափարներ ու ծրագրեր կունենաք, որոնց կաջակցեն ձեր ընկերներն ու համախոհները։ Ձեր վճռականությունն ու նախաձեռնողականությունը լավ արդյունքների կբերեն։

Ապրիլի վերջին և մայիսի սկզբին ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, հոգ տարեք ձեր մասին, որպեսզի որևէ վարակով չվարակվեք։

Տարվա երկրորդ կեսն առավել բարենպաստ է անձնական կյանքի հարցերը լուծելու համար։

Խեցգետին

Տարվա ընթացքում Խեցգետիններին սպասվում են կարևոր փոփոխություններ, որոնք կվերաբերեն աշխատանքին և կարիերային։

Տարվա առաջին կեսին հավանական է աշխատանքի կամ գործունեության ուղղության փոփոխություն։ Որոշ հիասթափություններ կստիպեն վերանայել ձեր նպատակները:

Մայիսից սկսած՝ հաջողությունը կվերադառնա ձեզ մոտ, և հնարավոր կլինի իրականացնել ձեր նվիրական ծրագրերը։ Որոշ երազանքներ կարող են իրականանալ։

Տարվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ կբերի նաև անձնական կյանքում, նշանի միայնակ ներկայացուցիչները կարող են հանդիպել իրենց կեսին:

Առյուծ

Առյուծների համար այս տարին շատ առումներով հետաքրքիր ու հաջողակ է լինելու, կյանքի շատ ոլորտներում հնարավոր են հաջողություններ և անձնական աճ։ Դուք ճանաչում կունենաք ձեր վաստակի համար և կընդլայնեք ձեր ազդեցությունը մասնագիտական գործունեությանմեջ:

Սակայնհնարավորությունները ուռճացնելու հակումը կարող է հանգեցնել որոշ խնդիրների։ Մի հավատացեք նրանց, ովքեր խոստանում են ոսկյա սարեր, և մի տվեք այն խոստումները, որոնք, ամենայն հավանականությամբ, չեք կարող կատարել: Տարվա երկրորդ կեսին հավանական են կարիերայի, աշխատանքի փոփոխություններ։

Կույս

Կույսերի համար այս տարին փոփոխություններ կբերի, ու որքան էլ ցավալի ու ճակատագրական դրանք թվան, դրանք օգտակար կլինեն։

Տարվա առաջին կեսը հնարավորություններ է խոստանում բարեկեցությունը բարձրացնելու համար՝ ճիշտ մարդկանց հետ կապերի կամ ժառանգության միջոցով։ Միաժամանակ ֆինանսական կորստի վտանգ կա ձեր՝ չափից դուրս վատնող լինելու կամ դյուրահավատության պատճառով։

Այս տարի կնքված ամուսնությունը կավելացնի ձեր հարստությունը:

Տարվա երկրորդ կեսն ավելի հաջող է կարիերայի և մասնագիտական գործունեությանհամար։

Կշեռք

Կշեռքներին այս տարին անձնական կյանքին վերաբերող ճակատագրական փոփոխություններ է խոստանում:

Տարվա առաջին կեսին ձեր հաջողությունները կախված կլինեն ձեզ շրջապատողներից և համագործակցելու՝ ձեր ունակություններից: Սա օգտակար կապեր և նոր ծանոթություններ հաստատելու ժամանակն է։ Դուք կարող եք լավ առաջարկ ստանալ:

Նշանի միայնակ ներկայացուցիչներն այս տարի կարող են երջանիկ ամուսնություն կնքել։ Ապրիլի վերջին-մայիսի սկզբին հանգամանքները կարող են պահանջել վերանայել ձեր բյուջեն: Զգույշ եղեք ներդրումներ կատարելիս, բացառեք ֆինանսական ռիսկերը։

Միաժամանակ տարվա երկրորդ կեսին ֆինանսական վիճակը բարելավելու հնարավորություններ կունենաք։

Կարիճ

Այս տարին Կարիճների համար մի քանի կարևոր փոփոխություններ կբերի։ Այդ փոփոխություններն առաջին հերթին վերաբերելու են հարաբերությունների ոլորտին։ Կարևոր է պատրաստ լինել դրանց, այդ դեպքում դուք կկարողանաք այս շրջանն առանց կորուստների անցկացնել։

Հնարավոր են նաև աշխատանքի փոփոխություններ։ Հատուկ ուշադրություն դարձրեք այն իրադարձություններին, որոնք տեղի կունենան ապրիլի վերջին-մայիսի սկզբին, երբ խավարումները կարող են ձեր անձնական կյանքում ճակատագրական փոփոխություններ բերել:

Տարվա առաջին կեսն այնքան էլ բարենպաստ չէ ամուսնության համար։ Իսկ տարվա երկրորդ կեսը, ընդհակառակը, լավ է դաշինքներ ստեղծելու, գործընկերային հարաբերություններ ստեղծելու, հարաբերությունները պաշտոնականացնելու համար։

Աղեղնավոր

Աղեղնավորների համար տարվա ընթացքում մոլորակների ազդեցությունը բավականին բարենպաստ կլինի, ինչը կօգնի զգալիորեն բարելավել իրենց կենսապայմանները։

Տարվա առաջին կեսում կմեծանան ձեր լավատեսությունն ու կյանքը վայելելու ունակությունը։ Հանգամանքների լավ ընթացքը կօգնի հաղթահարել դժվարությունները։ Մոլորակների ազդեցությունը կօգնի ընդլայնել ծանոթությունների շրջանակը։ Նշանի միայնակ ներկայացուցիչներին ռոմանտիկ հանդիպումներ ու բուռն սիրավեպ են սպասում։ Վեներայի աջակցությունը կօգնի ձեզ անձնական կյանքի հարցերով զբաղվելու, ինչպես նաև փող աշխատելու հարցում։ Տարվա երկրորդ կեսին ձեզ փոփոխություններ են սպասվում մասնագիտական գործունեությանմեջ։ Լավ ժամանակ է նոր աշխատանք փնտրելու կամ նոր նախագիծ սկսելու համար։

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար տարվա ընթացքում մոլորակների ազդեցությունը խառն է լինելու։ Ձեր իշխող մոլորակի՝ Սատուրնիազդեցությունը կարող է դժվարություններ ու խոչընդոտներ ստեղծել բիզնեսում, աշխատանքում։ Ձեզ կարող են ծանրաբեռնել պարտականությունները՝ կապված ձեր հարազատների, սիրելիների, նրանց հետ, ում հետ անընդհատ շփվում եք։ Սա այն շրջանն է, երբ դուք պետք է պատրաստ լինեք վերանայել ձեր նպատակները կամ դրանց հասնելու մեթոդները:

Առաջին կեսում արդիական կլինեն տան, ընտանիքի, բնակության վայրի հետ կապված հարցերն ու խնդիրները։ Դուք կձգտեք բարելավել ձեր կենսապայմանները, այնպես որ, կարող եք հարցեր ունենալ գույք գնելու, վերանորոգելու կամ տուն կառուցելու հետ կապված:

Տարվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ կլինի և թույլ կտա սկսել վաղուց ծրագրված պլանների հաջող իրականացումը։

Ջրհոս

Ջրհոսների համար այս տարին կբերի ակտիվ շփում՝ նպաստելով ընկերների ու համախոհների հետ մտքերի ու տեղեկատվության փոխանակմանը։ Ձեր կրեատիվությունը, ստեղծագործական պոտենցիալը կաճեն, ռոմանտիկ գաղափարները կիրականանան։

Մարտին Սատուրնը թողնում է ձեր նշանը և տեղափոխվում ձեր ֆինանսների տուն: Ներկա հանգամանքները ձեզ կկանգնեցնեն այն հարցի առաջ, թե որն է ձեզ համար գլխավորը և որն է երկրորդական։

Այս ընթացքում, եթե եկամուտներն ավելանում են, դա միայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ է։

Ապրիլի վերջին-մայիսի սկզբին կարող եք հանդիպել ընտանիքի, տան, սիրելիների հետ կապված դժվարությունների։

Տարվա երկրորդ կեսին ձեր մտերիմները, տարեց ծնողները կարող են ձեր օգնության կարիքն ունենալ:

Ձուկ

Ձկների համար այս տարի բարենպաստ է մոլորակների ազդեցությունը։ Ձեզսպասվում են ֆինանսական վիճակի բարելավում և զարգացման նոր հնարավորություններ:

Յուպիտերն առաջին կեսում հնարավորություն կտա աշխատավարձի բարձրացմամբ եկամտաբեր աշխատանք ստանալ կամ լրացուցիչ եկամտի աղբյուրներ գտնել։ Մարտից Սատուրնը՝ սահմանափակումների մոլորակը, կմտնի ձեր նշանի տակ և ձեր ուշադրությունը կկենտրոնացնի ձեր և ձեր նպատակների վրա։ Այդ ժամանակ կյանքը կարող է ավելի մեծ պահանջներ դնել ձեզ վրա:

Կկարողանաք ձերբազատվել ձեր պատրանքներից ու ավելի իրատեսական նպատակներ դնել ձեր առաջ։

Տարվա երկրորդ կեսին ձեզ սպասում են հետաքրքիր հանդիպումներ, շփման շրջանակի թարմացում։ Դուք ինչ-որ նոր բան կսովորեք, կփոխեք ինքներդ ձեզ, և ձեր հայացքներն աշխարհի նկատմամբ կարող են փոխվել:

168․am