10 պարզ ճշմարտություն տղամարդկանց համար
Դիտումներ՝ *
18:27 2023-01-16

1. Հարգի՛ր բոլորին՝ անկախ պաշտոնից և կարգավիճակից:

2. Մի՛ փորձիր ուրիշ մեկը դառնալ: Եղիր այնպիսին, ինչպիսին կաս:

3. Գլխիդ տանիք և սնո՞ւնդ ունես: Մի՛ վազիր փողի հետևից, հետևիր երազանքիդ:

 

4. Մի՛ մտահոգվիր, թե ինչ կասեն կամ կմտածեն մարդիկ: Որքան հաջողակ ես ու հետաքրքիր ես ապրում, այնքան շատ են քեզ քննարկում:

5. Դադարի՛ր չափազանց շատ աշխատել եւ սկսիր ապրել:

6. Մի կողմ թող անցյալի համար ափսոսանքն ու մտահոգությունները:

7. Մի՛ զայրացիր եւ դուրս մի արի ափերից: Այդ պահին դու առավելագույնս խոցելի ես եւ չես կարող արժանապատվորեն արձագանքել:

8. Կարծում ես, որ ամենախելացի՞ն ես այս սենյակում: Ճիշտ շրջանակ չես ընտրել:

9. Հետեւիր առողջությանդ: Սպորտային եւ առողջ մարմինը կօգնի քեզ ցանկացած իրավիճակում:

10. Ամուր ձեռքսեղմումը վստահության եւ զրուցակցի հանդեպ հարգանքի նշան է: Միշտ ոտքի կանգնիր ինչ-որ մեկին ողջունելիս: