Այսօր ուրբաթ է, և առջևում են հանգստյան օրերը։ Սա լավ հնարավորություն է վայելելու ֆիլմեր ժամանակի միջով ճանապարհորդության մասին, որոնք կօգնեն ձեզ փախչել իրականությունից և հավատալ սիրուն։
Եվ, այսպես․
«Քեյթ և Լեո» (2001)
Նուրբ ռոմանտիկ կատակերգություն Մեգ Ռայանի և Հյու Ջեքմանի մասնակցությամբ: Ժամանակի միջով ճանապարհորդության շնորհիվ հերցոգը հայտնվում է ապագայում, ավելի ճիշտ՝ ժամանակակից Նյու Յորքում և սիրահարվում Քեյթ անունով ամբիցիոզ մի աղջկա։
«Կեսգիշերը Փարիզում» (2011)
Վուդի Ալենի ֆիլմը գրողի և անհույս ռոմանտիկի մասին է, որը կարծում է, որ պետք է ապրեր 1920-ականներին և… հայտնվում է անցյալում: Իսկ իր սիրելին չի կիսում նման «ճամփորդությունը»:
Ֆիլմն արժանացել է «Օսկար»-ի՝ լավագույն սցենարի համար:
«Ընկերն ապագայից» (2013)
Ռիչարդ Քերթիսի ֆիլմը երիտասարդ, գեղեցիկ և խոստումնալից փաստաբանի մասին է, որը կարող է ճանապարհորդել ժամանակի միջով: Իսկ իր երազանքների աղջկան հմայելու համար նա պատրաստ է նորից ու նորից կրկնել առաջին ժամադրությունը։ Ֆիլմում նկարահանվել են Դոնալ Գլիսոնը և Ռեյչել ՄաքԱդամսը:
«Ժամանակի ճանապարհորդի կինը» (2008)
Նրանք ծանոթացան, երբ աղջիկը 6 տարեկան էր, իսկ տղան՝ 36։ Նրանք ամուսնացան, երբ աղջիկը 23 էր, տղամարդը՝ 31։ Դա պայմանավորված է նրանով, որ գլխավոր հերոսը տառապում է հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ՝ ժամանակի միջով ճանապարհորդության համախտանիշով, և նրա անհետացումները սիրելիի կյանքից անկանխատեսելի են, հայտնվելը՝ զավեշտալի, տրավմատիկ և ողբերգական միաժամանակ:
«Տուն լճի մոտ», (2006)
Քեյթ Ֆորսթերը (Սանդրա Բուլոք) սիրելիից բաժանվելուց հետո որոշում է ամեն ինչ սկսել զրոյից և հաջորդ բնակչի՝ Ալեքս Ուայլերին (Կիանու Ռիվզ) հաղորդագրություն է թողնում տան փոստարկղում: Երբ տղամարդը կարդում է այն, չի կարողանում հասկանալ, թե ինչու նկարագրվածը չի համընկնում իրականության հետ։ Ամեն ինչ իր տեղն է ընկնում, երբ հերոսները հասկանում են, որ ապրում են տարբեր ժամանակներում՝ Ալեքսը 2004 թվականին, իսկ Քեյթը՝ 2006-ին։
«Կարճ ասած» (2020)
Նա դասական ուշացող է, միշտ ուշանում է, բազմաթիվ պատճառներ է գտնում իր պարտականությունները չկատարելու համար և պարզապես չի գնահատում իր և ուրիշների ժամանակը։ Մինչ այն պահը, երբ ամուսնությունից հետո հայտնաբերում է, որ յուրաքանչյուր օրը տևում է իր կյանքի մի ամբողջ տարին։
«Ժամանակի ճանապարհորդի կինը» (2022)
HBO-ի սերիալը հիմնված է ժամանակի ճանապարհորդի մասին համաշխարհային բեսթսելլերի վրա, որն իր սիրելիին հանդիպում է իր կյանքի տարբեր տարիներին։ Գլխավոր դերերում՝ Ռոուզ Լեսլի և Թեո Ջեյմս: