Թիմ Բարթոնի «Ուենսդեյ» սերիալը պաշտոնապես երկարաձգվել է երկրորդ սեզոնով: Այդ մասին հայտարարել է Netflix-ը՝ հրապարակելով շարունակության կարճ թիզերը։
Նախագիծը դարձել է ամենադիտված անգլիալեզու շոուն սթրիմինգային ծառայության պատմության մեջ՝ «Տարօրինակ դեպքեր»-ից («Stranger Things») հետո։
Երկրորդ սեզոնի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ:
«Ավելի շատ տառապանքներ են սպասվում», – ասվում է Netflix-ի հայտարարության մեջ:
«Ուենսդեյ» սերիալի առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 23-ին։
Սերիալն արդեն հասցրել է նոմինացվել «Ոսկե գլոբուս»-ի «Լավագույն սերիալ (մյուզիքլ կամ կատակերգություն)» անվանակարգում, իսկ գլխավոր դերակատար Ջեննա Օրտեգան հավակնում է կատակերգական սերիալի լավագույն դերասանուհի կոչմանը։