Ալկոհոլն ու կնոջ բնավորությունը
Դիտումներ՝ *
21:38 2023-01-04

Շամպայն – այն նախընտրում են սեթեւեթող եւ ծիծաղկոտ կանայք: Այսպիսի կանայք դեմ չեն ամուսնանալ իրենցից տարիքով բավական մեծ տղամարդկանց հետ: Նրանք հաճախ դավաճանում են իրենց ամուսիններին եւ գրեթե ակնթարթորեն հարբում են:

Օղի – խմում են ամուր, ուժեղ եւ կամային բնավորությամբ կանայք: Նրանք չեն թաքցնում իրենց ցանկություններն ու դանդաղ են հարբում:

Կոնյակ – սա միջին տարիքի կանանց համար է, որոնք ջերմության, հոգատարության եւ քնքշության կարիք ունեն: Նրանց ավելի շատ ժամանակ տրամադրեք, փորձեք հասկանալ նրա հոգին, եւ նա ձեզ հավերժ կսիրի: Շատ արագ են հարբում:

Վիսկի – այն խմում են իրենց ուժերի վրա վստահ, առանց բարդույթների կանայք: Խմելով՝ կարող են անկանխատեսելի դառնալ: Արագորեն հարբում են, իսկ առավոտյան չեն սիրում հիշել նախորդ երեկոյի մասին:

Թեքիլա – «պայթյունավտանգ» կանանց համար է: Նրանք կարող են անսանձ եւ վտանգավոր լինել, չնայած մի քանի չափաբաժնից հետո ակնթարթորեն «անջատվում» են:

Ռոմ-կոլա – ամեն ինչ փորձել սիրող կանանց սիրելի խմիչքն է: Նրանք սթափվում են՝ չհասցնելով հարբել, եւ հաճախ անհետանում են անգլիական ձեւով: Մի խոսքով՝ չեք ձանձրանա:

Ջին-տոնիկ – այս կանայք քիչ բան են հասկանում, հաճախ խոսում են ինչ-որ բանի մասին, ինչից ոչինչ չեն հասկանում, արագորեն հարբում են, իսկ առավոտյան չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվել իրենց հետ:

Կարմիր գինի – նախընտրում են էմոցիոնալ, կրքոտ կանայք: Արտաքինից կինը կարող է զուսպ լինել, բայց ներսում փոթորիկ է մոլեգնում: Շուտ չեն հարբում, սակայն հարբած ժամանակ անզուսպ են…

Սպիտակ գինի – նախընտրում են զուսպ, իրենց գինն իմացող, սառը եւ հաշվարկով կանայք: Նրանք միշտ զգոն են եւ չափազանց զգույշ իրենց արարքներում:

Լիկյոր – սա «քաղցր» կանանց համար է, որոնք տնային կենսակերպ են վարում: Նրանք լավ են պատրաստում, տնային տնտեսություն վարում: Թանկարժեք նվերներ են սիրում:

Գարեջուր – «առանց պահանջների» կանանց համար է: Այս կանայք հրաշալի «տղերք» են: Նրանց հետ կարելի է խորհրդակցել: Նրանք անփոխարինելի գործընկերներ են: