Կանայք, ուշադիր եղեք. նշաններ, որոնք վկայում են կարևոր հորմոնի հավասարակշռության խախտման մասին
Դիտումներ՝ *
16:19 2022-12-24

Էստրոգեն հորմոնը պատասխանատու է կնոջ օրգանիզմում մի շարք կարևոր գործառույթների համար: Դրա հավասարակշռությունը չափազանց կարևոր է կնոջ վերարտադրողական առողջության համար: Brainum.ru-ն ներկայացրել է նշաններ, որոնք վկայում են այս հորմոնի բարձր մակարդակի մասին:

  • անոմալ դաշտան
  • նախադաշտանային համախտանիշ՝ կրծքի այտուցվածություն,
  • տրամադրության անկումներ, գլխացավեր
  • ցածր լիբիդո
  • քաշի ավելացում
  • հոգնածություն
  • մազաթափություն
  • վահանաձև գեղձի աշխատանքի խանգարում
  • դանդաղ նյութափոխանակություն
  • քնի հետ կապված խնդիրներ:

Եթե էստրոգենի մակարդակն օրգանիզմում բարձր է, անհրաժեշտ է դիմել բժշկի օգնությանը և հետևել նրա խորհուրդներին: Ուշադրություն դարձրեք նաև հետևյալ հանգամանքներին.

  • Օրվա ընթացքում նվազագույնը 2 լիտր ջուր խմեք:
  • Հետևեք առողջ սննդակարգի կանոններին՝ շատ բանջարեղեն, միրգ օգտագործեք:
  • Սննդակարգում պետք է մեծ քանակով բջջանյութ ներառված լինի:
  • Նվազագույնի հասցրեք ալկոհոլի օգտագործումը:
  • Օգտագործեք մթերք, որը նպաստում է լյարդի առողջության պահպանմանը՝ բազուկ, բանջարեղեն՝ սոխ, սխտոր, խաչածաղկավորներ՝ բրոկոլի, կաղամբ, ձու:
  • Սննդակարգ ներառեք մթերք, որը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը