Բաղադրիչներ
1. Լոլիկ – 7 հատ
2. Սմբուկ – 4 հատ
3. Վարունգ – 3 հատ
4. Դդմիկ – 2 հատ
5. Սխտոր – 3 պճեղ
6. Խնկածաղիկ – 2 ճ/գ
7. Ռեհան – 2 ճ/գ
8. Քրքում – 1 ճ/գ
9. Ձիթայուղ – 50 գ
Պատրաստման եղանակը
1. Մաքրել և խորանարդաձև կտրատել թարմ վարունգը, լոլիկը, դդմիկը և սմբուկը:
2. Սխտորը ճզմել, ավելացնել քրքումը, ռեհանը և խնկածաղիկը:
3. Բանջարեղենը շարել կաղապարի մեջ, վրան լցնել համեմունքները, ավելացնել ձիթայուղը և 20 րոպե դնել ջեռոցը:
4. 20 րոպե անց հանել, աղ ցանել, խառնել և նորից 30 րոպեով դնել ջեռոցը, մինչև լրիվ պատրաստ լինելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am