5 ոչ ակնհայտ պատճառներ, որոնցից մենք հոգնում ենք
Դիտումներ՝ *
13:54 2022-12-22

Դուք ժամանակին պառկել եք քնելու և ամբողջ գիշեր հանգիստ քնել եք՝ առանց արթնանալու անհանգստացնող զանգերի և մղձավանջների պատճառով: Թվում է, թե հանգիստն ապահովված է, բայց արթնանում եք հոգնության զգացումով: Ցանկանո՞ւմ եք ճանաչել Ձեր թաքնված թշնամիներին: Ահա հինգ անսպասելի պատճառ, որոնք նենգաբար էներգիա են ծախսում։

Անհարմար սեղան

Ընդամենը երկու բառ՝ հոգեկան հյուծում։ Ձեր թշնամին աշխատասեղանի առատ խառնաշփոթն է: Հարցրեք հոգեթերապևտին. որքան շատ առարկաներ եք անընդհատ տեսադաշտում պահում, այնքան ուղեղի համար դժվար է կենտրոնանալ աշխատանքի վրա:

Անկանոն սննդակարգ

Ճիշտ տեմպերով սնվելը էներգիան պահում է պատշաճ մակարդակի վրա՝ ժամանակին լրացնելով դրա արտահոսքերը: Մենք աշխատանքի ենք գալիս՝ առանց նախաճաշելու: Ճաշը բաց թողնելն օրգանիզմը զրկում է անհրաժեշտ կալորիաներից, և առատ ընթրիքն ավելի գայթակղիչ է դառնում: Այդպիսով, ստամոքսը նույնպես չի հանգստանում:

Վարժությունների փոփոխություն

Գիտնականները հաստատում են, որ առավոտյան 20 րոպեանոց ֆիզիկական ակտիվությունն ապահովում է անհրաժեշտ ուժ և արդյունավետություն ամբողջ օրվա համար, և գրասենյակային աթոռներից կախվածություն ունեցողները պետք է պարբերաբար զբոսնեն ընդմիջման ժամանակ: Եվ Դուք հավանաբար գիտեիք սա, պարզապես ձևացնում էիք, որ դա Ձեզ չի վերաբերում։

Երկաթի պակաս

Ըստ լեգենդար Mayo Clinic-ի, երկաթի պակասը կարող է առաջացնել դյուրագրգռություն, թուլություն և կենտրոնանալու անկարողություն: Ձեզ հարկավոր չեն դեղահաբեր. ճաշացանկում ավելացրեք մուգ տերևավոր կանաչի, ձու, տոֆու, լոբի, տավարի անյուղ միս և ընկուզեղեն:

Քնի պակաս

Harvard Health-ի հրապարակումների համաձայն՝ կարևորը քնի որակն է, ոչ թե քանակը։ Երկար քունը մեծացնում է քնելու համար պահանջվող ժամանակը՝ վտանգելով հանգստի ընդհանուր որակը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am