«Յունո» զոնդը ցույց է տվել Իոյի՝ Յուպիտերի հրաբխային արբանյակի լուսանկարը
Դիտումներ՝ *
17:49 2022-12-19

Նոր լուսանկարում այն դժոխային վայրի տեսք ունի։

NASA-ն հրապարակել է Յուպիտերի՝ Իո արբանյակի ինֆրակարմիր պատկերը՝ արված 80000 կմ հեռավորությունից։ Այն լուսանկարել է «Յունո» զոնդը դեռևս հուլիսի 5-ին, սակայն մշակվել և լայն հանրությանը ցուցադրվել է միայն այժմ։

Լուսանկարում լավայի հոսքեր և հրաբխային օջախներ են, որոնց աստղագետները հետևել են «Յունոյի» գլխավոր առաքելության ամբողջ ընթացքում։ Իոյի մակերեսին կա ավելի քան 400 հրաբուխ, սակայն զարմանալի հայտնագործություն էր դրանց տարածվածությունը բևեռներում, այլ ոչ թե հասարակածի երկայնքով: