5 իրավիճակ, երբ լռել չի կարելի
Դիտումներ՝ *
16:35 2022-12-16

1. Երբ ձեզ ցավ են պատճառում

Ոչ թե հոգեւոր, այլ ֆիզիկական։ Ահա հիմա կհակառակվեք, թե ամեն անգամ պետք է դիտողությու՞ն անենք, երբ ավտոբուսում ճզմում են մեր ոտքը։ Այո, միգուցե։ Բայց երբ դուք անկողնում եք ձեր ամուսնու հետ, եւ սեքսի ժամանակ նա ձեզ ցավեցնում է, դուք ասու՞մ եք այդ մասին։ Թե լուռ համբերում եք՝ որոշելով չընդհատել գործընթացը։

Հասկացեք, տղամարդը պայծառատես չէ, նա իրոք կարող է չկասկածել այն մասին, որ ձեզ ցավեցնում է։ Ասեք նրան այդ մասին։ Եթե նա ձեզ սիրում է, հաստատ կդադարի իրեն բրուտալ պահել։ Իսկ եթե ոչ… դե ինչ, անուղղելի էգոիստի հետ դուք դժվար թե նույն ճանապարհով պիտի գնաք։

2. Երբ ձեզ մանիպուլյացիայի են ենթարկում

Դուք հիանալի տեսնում եք, որ ընկերուհին ձեզ շողոքորթում է միայն մի նպատակով, որպեսզի դուք անեք այն, ինչ նրան պետք է։ Տեղի տալով այդ մանիպուլյացիային՝ դուք ոչ միայն ընկերուհու համար փափկամորթ հիմարիկ եք երեւում, այլ նաեւ ձեր մեջ զոհի բարդույթ եք ձեւավորում։ Թե բոլորը ձեզ օգտագործում են, ոնց ուզում են, իսկ դուք դիմանում եք։ Նման մարդանց պետք է ասել այն ամենն, ինչ մտածում եք իրենց եւ իրենց մեթոդների մասին։

3. Երբ անտեսում են ձեր պահանջները

Շատ լավ իմանալով, որ դուք հոգնել եք աշխատանքային օրվա ընթացքում, ընտանիքի անդամները ձեզնից խնդրում են տանն իդեալական մաքրությու՞ն ապահովել։ Եթե դուք հլու–հնազանդ վազում եք գազօջախի մոտ, իսկ լոգարան մաքրելիս էլ աչքներդ կպնում է, հույս չունենաք, թե ձեր անձնազոհությունը ինչ–որ մեկը կգնահատի։ Ուղղակի որովհետեւ շրջապատը ձեզ վերաբերվում է ձեզ որպես մարդու, որը բազմաթիվ պարտականություններ ունի եւ ոչ մի իրավունք, մի խոսքով՝ որպես ստրուկի։ Ձեզ դու՞ր է գալիս նման վերաբերմունքը։

4. Երբ ձեզ խաբում են

Դուք կարող եք ձեւացնել, որ չեք նկատել ձեր դեռահաս տղայի ծխախոտի ծուխը եւ օրագրում վատ գնահատականը ջնջած էջը։ Բայց ստի հետեւում միշտ ինչ–որ խնդիր կա թաքնված։ Ահա այդ պատճառի մասին արժի մտածել եւ խոսել։

Հնարավոր է, որ ձեր տղան վախենում է, որ վատ գնահատականների պատճառով դուք կդադարեք սիրել նրան։

Սուտը հարաբերություններում խնդրի մասին է վկայում, որի մասին լռել չի կարելի ոչ մի դեպքում։

5. Երբ ձեզ ստիպում են անել այն, ինչը տհաճ է

Ամեն մարդ իր սկզբունքներն ունի, որոնք խախտելով՝ նա կորցնում է սեփական անձի նկատմամբ հարգանքը։ Դա շատ ավելի լուրջ է, քան ձեզ թվում է։ Շարժվելով շեֆի քմահաճույքով եւ հաճոյանալով կոլեկտիվին՝ դուք միգուցե պահպանեք ղեկավարության լավ վերաբերմունքը, բայց ինքներդ ձեզնից չե՞ք ամաչի։

Հնարավոր է, որ ձեզ ստիպելով անել ինչ–որ բան, որը ձեզ համար անընդունելի է, զրուցակիցը ձեզ ինչ–որ լավ բան է խոստանում, եւ այդ պահին ձեզ թվում է, թե գործարքը շահավետ է։ Բայց միթե այնպիսի խոշոր շահ, որն արժի ձեր ինքնասիրությանը։