Մարսագնաց Perseverance-ն առաջին անգամ ֆիքսել է «փոշու սատանայի» ձայնը
Դիտումներ՝ *
15:19 2022-12-16

Մարսի եղանակի կանխատեսումը՝ այժմ աուդիոյով:

Perseverance մարսագնացի խոսափողը պատմության մեջ առաջին անգամ լսել է «փոշու սատանայի» ձայնը՝ մրրիկ, որը կանոնավոր նկատվում է Կարմիր մոլորակի մակերեսին:

Նախկինում նման հորձանուտները հնարավոր էր լուսանկարել, սակայն աստղագետներն առաջին անգամ լսեցին, թե ինչպես են դրանք հնչում: Ավելին, ձայնագրությունն արվել է այն պահին, երբ «փոշու սատանան» բառացիորեն անցել է ռովերով։

ՆԱՍԱ-ի ինժեներները նշել են, որ հորձանուտին մոտենալու պահին միացված է եղել ոչ միայն խոսափողը, այլ նաև օդերևութաբանական բոլոր սենսորները, ինչպես նաև տեսախցիկները։ Գիտնականներին հաջողվել է ի մի բերել բոլոր տվյալները այս երևույթի բնույթն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար:

Այսպիսով, Perseverance-ի հսկիչ թիմն արդեն որոշել է, որ հորձանուտն առնվազն 25 մետր լայնություն ունի՝ մոտ 10 անգամ ավելի մեծ, քան ռովերը, և առնվազն 118 մետր բարձրություն: Բարեբախտաբար, Մարսի մթնոլորտը Երկրի մթնոլորտից ընդամենը 1%-ով է ավելի խիտ, ուստի քամու ճնշումը չի վնասել Perseverance-ը, այլ միայն մի փոքր շարժել է այն:

Խոսափողի ձայնագրություններն այնքան բարդ և զգայուն են, որ գիտնականները կարողացել են լսել փոշու մասնիկների բախումը ռովերի հետ: Սա հնարավորություն է տվել քանակական հաշվարկել, թե որքան փոշի է բարձրանում նման պտույտներից:

Այս և նմանատիպ այլ ակուստիկ տվյալները պետք է օգնեն առաջ մղել Կարմիր մոլորակի ուսումնասիրությունը: