Կորեական մշակույթ. թոփ 5 ամենահայտնի դորամաները
Դիտումներ՝ *
12:26 2022-12-13

Կորեական սերիալները՝ դորամաները, վերջին շրջանում մեծ ժողովրդականություն են վայելում նաև Հայաստանում: Եվ դա պատահականություն չէ։ Սկզբում «դորամա» տերմինն օգտագործվում էր միայն Ճապոնիայում, սակայն այժմ այդպես են անվանում Արևելյան Ասիայից ցանկացած սերիալ:

Այսօր ձեզ ենք առաջարկում վերջին տարիների լավագույն կորեական սերիալները, որոնք գրավել են համաշխարհային հեռուստաէկրանները՝

«Կաղամարի խաղը» / (Squid Game)

2021 թվական
Թրիլլեր, Դրամա
Հարավային Կորեա, 18+

Կորեական հիթ, որը ոչ միայն գերազանցեց Netflix-ի բոլոր ռեկորդները, այլև շատ հեռուստադիտողների ուշադրությունն ուղղեց կորեական սերիալներին: «Կաղամարի խաղը»-ը լավ տարբերակ է ուսումնասիրելու հարավկորեական բազմասերիանոց նախագծերին բնորոշ հիմնական ժանրային առանձնահատկությունները: Թեև հարկ է նշել, որ նախագիծը, այնուամենայնիվ, արված է արևմտյան հանդիսատեսի համար նախատեսված ոգով, այդ իսկ պատճառով «Կաղամարի խաղը» հեշտընկալելի է:

Սոն Գի Հունը վատ մարդ չէ, բայց անհաջողակ է և թույլ կամքի տեր։ Ապրում է մոր հետ, ընկղմված է պարտքերի մեջ, չի կարողանում լեզու գտնել նախկին կնոջ հետ՝ ամեն անգամ հիասթափեցնելով փոքրիկ դստերը: Հուսահատ Սոն Գի Հունն առաջարկ է ստանում մի խորհրդավոր անծանոթից, որը հրավիրում է նրան խաղալ մի պարզ մանկական խաղ, որի մրցանակը կլորիկ գումար է։ Այսպիսով, մեր հերոսը հայտնվում է այլ դժբախտ մարդկանց խմբում, որոնք նույնպես փորձում են դուրս գալ պարտքերի տակից և վերադառնալ բնականոն կյանքին: Խաղացողները մի քանի՝ սկզբում պարզ թվացող առաջադրանքներ են կատարում՝ կառուցված մանկական բակային խաղերի կանոններով։ Ամեն բան հեշտ է թվում միայն առաջին հայացքից. պարտվողը ոչ միայն դուրս է մնում խաղից, այլև՝ սպանվում:

Բայց մի՞թե խեղճուկրակ մարդիկ կորցնելու բան ունեն. միևնույն է՝ պատերից դուրս կյանքը ոչ մի լավ բան չի խոստանում, իսկ խաղի աշխարհում նրանք գոնե երջանիկ ապագայի մի փոքր հույս ունեն։

«Հանուն վրեժխնդրության» / (My Name)

2021 թվական
Թրիլլեր, Դրամա
Հարավային Կորեա, 18+

Հերթական կորեական սերիալը Netflix-ից, որը դուր կգա կորեական կինոյի սիրահարներին։ Սյուժեն մի աղջկա՝ Յուն Ջի Ու-ի մասին է, որը մենակ է նշելու իր ծննդյան օրը։ Քրեական աշխարհում հայտնի հայրը կրկին բացակայում է, նրանց համար հանդիպում կազմակերպելն այդքան էլ հեշտ չէ: Ոստիկաններն ընկել են ավագ դպրոցի աշակերտուհու ետևից՝ փորձելով որևէ բան գտնել նրա ծնողի վերաբերյալ: Դպրոցում հերթական ծաղրուծանակից հետո Յունը երազում է դատարկ բնակարանում ականջակալներն ականջին քնելու մասին: Բայց այդ օրը սկսվում է նրա բարդ պատմությունը․․․

«Իմ պարոնը» / (My Mister)

2018 թվական
Դրամա, մելոդրամա
Հարավային Կորեա, 18+

Պատմություն այն մասին, որ հուսահատության պահերին, երբ կյանքդ բազմիցս քեզ պարտության է մատնում, փրկություն կարող է դառնալ նույնպիսի միայնակ մեկը, որը գործնականում ձեռքերը վայր է դրել աշխարհի հետ այս անհավասար պայքարում։

Պակ Դոն-Հունը և Լի Չժի-անն աշխատում են նույն ընկերությունում, բայց գրեթե չեն շփվում։ Տղամարդը քառասունն անց հանգիստ, ազնիվ, անաղմուկ անձնավորություն է, աղջիկը հազիվ է ծայրը ծայրին հասցնում՝ փորձելով խնամել տատիկին և մի կերպ գլուխ հանել այն փաստից, որ եղբայրն անընդհատ փող է վատնում: Ընկերությունը, որտեղ աշխատում են այս երկու միայնակները, որոշում է, որ Պակ Դոն-Հունը ավելորդ է, և պետք է հնարավորինս շուտ ազատվել նրանից: Բայց քանի որ հեշտ չէ ազատել մարդուն աշխատանքից առանց որևէ պատճառի, ղեկավարությունը որոշում է դա անել՝ մեղադրելով կաշառք ստանալու համար: Պակը փակում է ծրարով դարակը և հեռանում: Տեսնելով դա՝ Լին գողանում է գումարը, որը կարող է բառացիորեն փրկել իր կյանքը։ Այսպես էլ սկսվում են երկու կերպարների հարաբերությունները։

«Զուգահեռ աշխարհներ» / (W)

2016 թվական
Ֆենթըզի, թրիլլեր, դրամա, մելոդրամա
Հարավային Կորեա, 16+

Եթե ​​ցուցակի նախորդ սերիալները լուրջ դորամաների օրինակներ են, ապա այս նախագիծը կորեական ռոմանտիկ կատակերգություն է։

Աղջիկը ստուդիա է այցելում իր հոր մոտ և տեսնում է վերջնական սյուժեն: Պարզվում է՝ արվեստագետն այնքան է հոգնել իր ստեղծագործությունից, որ որոշել է սպանել գլխավոր հերոսին։ Այն պահին, երբ Օ-ն հասկանում է, թե ինչ է մտածել հայրը, նա տեղափոխվում է կոմիքս և հայտնվում վերջին տեսարանում, որում արյունահոսելով մահանում է բոլորի սիրելին։ Աղջիկը, որն իրական կյանքում բժիշկ է, հետևում է Հիպոկրատի երդմանը և փրկում տղային, իսկ հետո վերադառնում իրականություն: Նա մեկ անգամ չէ, որ պետք է վերադառնա կոմիքսների աշխարհ, որպեսզի կանխի հոր ստեղծագործական գաղափարները։ Ի վերջո, այս ցատկերը մի աշխարհից մյուսը սկիզբ են դնում սարսափելի մի բանի՝ կոմիքսների գլխավոր հերոսը իմանում է, որ նա պարզապես հորինված կերպար է, որին ստեղծողը որոշել է սպանել։ Եվ, իհարկե, նա համաձայն չէ իրադարձությունների նման զարգացմանը։

«Դել Լունա հյուրանոց» / (Hotel del Luna)

2019 թվական
Մելոդրամա, ֆենթըզի
Հարավային Կորեա,12+

Հյուրանոցը հավանաբար ամենակինեմատոգրաֆիկ վայրն է, որի օգնությամբ կարող եք բացահայտել բազմաթիվ սյուժետային գծեր: Հատկապես այս հյուրանոցը, որի սենյակներում ապրում են մահացածների հոգիները։ Այն ղեկավարում է Չան Ման-վոլը՝ որպես պատիժ նախկինում գործած սխալի համար: Աղջիկը սառն է, գոռոզ ու դժբախտ։ Բայց նրա աշխատանքային առօրյա է մուտք գործում անսպասելի մի կերպար՝ Կու Չան-սոնը:

Կենդանի մարդուն ստիպում են դառնալ մահացածների հյուրանոցի մենեջերը։ Հերոսուհին, իհարկե, գոհ չէ նման հարևանությունից, երիտասարդն էլ, իր հերթին, ուրախ չէ, որ ստիպված է լինելու ծառայել մահացածներին։