Ինչպե՞ս ազատվել գորտնուկներից. Օգտակար բաղադրատոմսեր
Դիտումներ՝ *
19:07 2022-12-07

Գորտնուկները մաշկի ավելորդ գոյացություններ են, որոնք հայտնվում են մաշկի վրա և ունեն պարկի տեսք: Չնայած դրանք ցավ չեն պատճառում և վտանգավոր չեն, այնուամենայնիվ, շատերը փորձում են ազատվել դրանցից: Գորտնուկները կարող են հայտնվել այնպիսի անցանկալի վայրերում, ինչպիսիք են՝ պարանոցը, ձեռքերը, ոտքերը և այլն:

Խնձորի քացախ

Գորտնուկներից ազատվելու համար Ձեզանից կպահանջվի միայն մեկ բաղադրիչ՝ խնձորի քացախ: Այս բաղադրիչը կօգնի անցավ հեռացնել գորտնուկը՝ առանց սպիներ թողնելու:

Վիրակապի վրա մի քանի կաթիլ քացախ կաթեցրեք և տեղադրեք անցանկալի ու նախօրոք մաքրված գորտնուկի վրա: Ամեն օր փոխեք վիրակապը: Եթե կանոնավոր կերպով կատարեք այս գործողությունը, անցանկալի գորտնուկները կանհետանան 5 օրվա ընթացքում:

Կպչուն ժապավեն

Գորտնուկից ազատվելու համար հարկավոր է նորագոյացությանը ծածկել մի կտոր կպչուն ժապավենով, թողնել 14-16 ժամ, այնուհետև հանել ժապավենը և ախտահարված հատվածը մի քանի րոպե ընկղմել գոլ ջրի մեջ: Այս պրոցեդուրայից հետո աղի և սոդայի խառնուրդով հեռացնել գորտնուկի վերին շերտը, թողնել չորանա (ցանկալի է ամբողջ գիշեր) և նոր ժապավեն փակցնել: Շարունակել պրոցեդուրան մինչև գորտնուկն անհետանա:

Համարվում է, որ ախտահարված հատվածի գրգռումն ստիպում է իմունային համակարգին ինտենսիվորեն պայքարել վիրուսի դեմ՝ նպաստելով բուժմանը:

Խատուտիկի հյութ

Օրական 2-3 անգամ գորտնուկին թարմ խատուտիկի սպիտակ հյութ քսելը կօգնի հեշտությամբ ազատվե լգորտնուկից: Այս հյութը գրգռում է մաշկը՝ ստիպելով իմունային համակարգին պայքարել վիրուսի դեմ:

Վիտամին C

Վիտամին C-ի հաբը փշրել, ավելացնել մի քանի կաթիլ ջուր, այնուհետև ստացված մածուկը քսել գորտնուկին և ամրացնել: Իր բարձր թթվայնության շնորհիվ այս վիտամինը կխթանի իմունային համակարգի աշխատանքը:

Բանանի կամ կիտրոնի կեղև

Մի կտոր բանանի կամ կիտրոնի կեղևը դնել գորտնուկին, վիրակապել և թողնել 10-12 ժամ: Կրկնել այս պրոցեդուրան ամեն գիշեր և որոշ ժամանակ անց այս բաղադրիչներում պարունակվող քիմիական տարրերն ու յուղերը կօգնեն քայքայել գորտնուկը:

Ռեհան

Ռեհանի մանրացրած տերևը դնել գորտնուկին և վիրակապել անջրաթափանց բժշկական ժապավենով: Կրկնել պրոցեդուրան ամեն օր և ընդամենը մեկ շաբաթում կարելի է ազատվել գորտնուկից:

Գերչակի յուղ

Այս յուղը նույնպես կօգնի մեկ շաբաթում ազատվել գորտնուկից: Գոլ յուղը գորտնուկին քսելու և տաք կտորով փաթաթելու դեպքում ժամանակի ընթացքում կոշտացած մաշկը պարզապես կպոկվի:

Հալվե վերա

Գորտնուկի դեմ հիանալի միջոց է նաև հալվե վերան: Պարզապես հարկավոր է ամեն օր գորտնուկին հալվե վերայի գել քսել:

Տաք ջուր

Ներբանային գորտնուկները շատ զգայուն են բարձր ջերմաստիճանների նկատմամբ, ուստի դրանցից կարելի է ազատվել տաք (43-45°C) ջրի միջոցով: Պարզապես հարկավոր է ախտահատված հատվածն ամեն օր 15 րոպե ընկղմել տաք ջրի մեջ:

Սոխի հյութ

Սոխը լավագույն բնական հակաբիոտիկ միջոցներից է, որը նաև օգնում է արդյունավետ կերպով ազատվել գորտնուկներից: Պարզապես հարկավոր է սոխի հյութը բամբակի միջոցով քսել ախտահարված մաշկին: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական երկու անգամ, մինչև գորտնուկն անհետանա:

Կանաչ թզի «կաթ»

Թուզը քաղելիս կարելի է նկատել սպիտակ հեղուկ, որը մաշկին դիպչելիս գրգռում է այն: Սակայն այս հեղուկն օժտված է նաև հիանալի հակավիրուսային հատկություններով, որոնք օգնում են պայքարել գորտնուկների դեմ: Պարզապես հարկավոր է օրական երեք անգամ գորտնուկին թզի «կաթ» քսել, մինչև այն անհետանա:

Թեյի ծառի յուղ

Այս յուղը վարակների դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկն է: Այն օժտված է հզոր հակաբակտերիալ, հակասնկային և հակամանրէային հատկություններով, ուստի արդյունավետ միջոց է գորտնուկներից ազատվելու և սնկային հիվանդությունների դեմ պայքարելու համար: Հարկավոր է պարզապես օրական մեկ անգամ 4 կաթիլ (ոչավել) թեյի ծառի յուղ քսել գորտնուկին: Հարկ է հիշել, որ այս յուղը կարող է վնասել մաշկը, ուստի այն չի կարելի չարաշահել:

Սխտոր

Սխտորը, ինչպես և սոխը, հզոր բնական հակաբիոտիկ է, որն արդյունավետ կերպով պայքարում է գորտնուկների դեմ: Հարկավոր է մի կտոր սխտորը քսել գորտնուկին, այնուհետև դնել այն գորտնուկի վրա և վիրակապել: Վիրակապը հարկավոր է փոխել օրական երկուանգամ և շարունակել բուժումը մինչև գորտնուկն անհետանա:

Խնկածաղկի (орегано) յուղ

Այս յուղը հզոր ցավազրկող ու հակասնկային միջոց է, որն օգնում է ազատվել մաշկի վրա եղած ախտածիններից: Այն վերականգնում է մաշկն ու ամրապնդում է իմունային համակարգը, ուստի հիանալի միջոց է գորտնուկներից ազատվելու համար: Պարզապես հարկավոր է մի քանի կաթիլ խնկածաղկի յուղ քսել գորտնուկին և վիրակապել: Այս պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել օրական 2-3 անգամ մինչև գորտնուկն անհետանա: