Դենիել Քիզի 5 լավագույն գրքերը
Դիտումներ՝ *
13:18 2022-12-07

Նկարը՝ Մեթյու Մոդայնի մասնակցությամբ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» (2000) ֆիլմից

Դենիել Քիզը համաշխարհային հանրությանը ծանոթ է առաջին հերթին «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գրքի շնորհիվ, թեև նա ունի ոչ պակաս հետաքրքիր գործեր, որոնց մեծ մասը գրված է գիտական ֆանտաստիկայի ժանրում։

Դենիել Քիզը միակ հեղինակն է, որն արժանացել է անգլիալեզու գիտաֆանտաստիկ գրականության երկու ամենահեղինակավոր մրցանակներին՝ նույն վերնագրով երկու ստեղծագործության համար։ 1960 թվականին «Ծաղիկներ Էլջերնոնի համար» պատմվածքի համար արժանացել է «Hugo», իսկ 1966 թվականին՝ «Nebula» մրցանակի՝ պատմվածքի հիման վրա գրված համանուն վեպի համար։

Այսօր ձեզ ենք ներկայացնում հեղինակի թոփ 5 ստեղծագործությունները՝

«5-րդ Սալին» (The Fifth Sally)

Սա ֆանտաստիկայի ժանրի պատմություն է մատուցողուհի Սալիի մասին, որն աշխատում է ամերիկյան ռեստորանում, որի մեջ միաժամանակ ապրում է 4 կին՝ նկարչուհի Նոլան, խիզախ ու չարաճճի Դերին, անհաջողակ երգչուհի և դերասանուհի Բելլան, չար ու դաժան Ջինքսը՝ ունակ մարդասպանության: Ամեն անգամ, երբ Սալին հայտնվում է դժվարին իրավիճակում, անմիջապես կորցնում է գիտակցությունը՝ վերածվելով իր երկվորյակներից մեկին։ Այս մասին տեղյակ է հոգեբույժ Էշեմը, որն իր առջև բարդ խնդիր է դնում միավորելու այս չորս արարածներին՝ հինգերորդ Սալիին ստանալու համար:

«Մինչ մահ» (Until Death Do Us Part)

Գիրքն ամերիկյան դատական համակարգի մասին է՝ կապված կրկնակի սպանություն կատարած հանցագործների հետ։ Վեպը լույս է տեսել տարբեր երկրներում, ընդ որում՝ տարբեր վերնագրերով՝ «Քնած արքայադուստրը», «Մինչև մահը չբաժանի մեզ» և այլն։

«Բիլի Միլիգանի մտքերը» (The Minds of Billy Milligan)

Վեպի սյուժեն հիմնված է Բիլի Միլիգան անունով իրական մարդու պատմության վրա, որն ունի «բազմակի անհատականության» հստակ արտահայտված ախտանշան։ Պարզ ասած՝ առանձին սուբյեկտների միջև կատաղի պայքար է ընթանում՝ տիրելու Բիլի մարմնին: Նրանց թվում են տղամարդիկ, կանայք, երեխաներ, նախկին հանցագործներ, մտավոր մասնագիտությունների ներկայացուցիչներ։ Այս ամենը խանգարում է Բիլիին վերահսկելու իրավիճակը և կառավարելու իր վարքը։ Հեղինակը փորձում է ընթերցողին ստիպել հասկանալ խնդրի էությունը, քանի որ շատերի մոտ են առկա նման ախտանշաններ։

«Հպում» (The Touch)

Վեպի գլխավոր հերոսները՝ Կարրենը և Բարնին, ապրում էին սովորական անհոգ կյանքով, մինչև այն պահը, երբ ենթարկվեցին ռադիացիայի՝ դառնալով ճառագայթման աղբյուր։ Այդ պահից սկսած նրանց կյանքը կտրուկ փոխվում է։ Իրենց իսկ քաղաքում նրանք վերածվում են վտարանդիների։ Ընկերներն ու ծանոթները երես են թեքում նրանցից: Եվ, այնուամենայնիվ, հույսը չի լքում նրանց։ Կարրենին, օրինակ, հաջողվում է հղիանալ, չնայած այն հանգամանքին, որ Բարնին այլևս չի հավատում երջանիկ ապագային։ Սակայն Կարրենը հույս ունի, որ հենց փոքրիկն է իրենց առողջությունը վերադարձնելու։

«Ծաղիկներ Էլջերնոնի համար» (Flowers for Algernon)

Դենիել Քիզի ամենահայտնի գիրքը, որը պատմում է ինտելեկտի բարելավմանն ուղղված գիտա​​փորձի մասին։ Մտավոր հետամնաց Չարլի Գորդոնը և մուկ Էլջերնոնը փորձարկվողների դերում են։ Ստեղծագործության մեջ հեղինակը շոշափում է սիրո և իրենց արարքների համար մարդկանց պատասխանատվության հավերժական թեմաները։ Հոգեբանության տեսանկյունից վեպը բավականին ուսանելի է։ Դրա մասին է վկայում նաև այն, որ դրա ուսումնասիրությունը ներառված է դպրոցական ծրագրում։