Աստղագուշակները նշել են դեկտեմբեր ամսվա չորս ամենաանբարենպաստ օրերը, որոնց ընթացքում պետք չէ պլանավորել կարևոր գործ:
Դեկտեմբերի 8 – լիալուսին Երկվորյակներում
Դեկտեմբերի 8-ին լիալուսինը մարդկանց կողմնակալ կդարձնի և նրանց վրա վարդագույն ակնոցներ կդնի։ Այս օրը կարևոր է չտրվել գայթակղություններին և սթափ մտածել։ Որքան շատ հրապուրվեք, այնքան ավելի ցավալի կլինի հիասթափությունը։ Նախանձող ծանոթների կողմից խաբեության վտանգը մեծանում է։
Դեկտեմբերի 12 – նվազող լուսին Առյուծում
Այս օրը մարդկանց գրավում է ստեղծագործությունը, զվարճությունը և հաղորդակցությունը: Հիանալի օր է հանգստի համար, բայց անբարենպաստ է աշխատանքային և ֆինանսական գործարքների համար։ Այս օրը մարդիկ դառնում են անփույթ ու անլուրջ։ Պետք չէ գործարքներ կնքել, թանկարժեք գնումներ կատարել և պայմանագրեր կնքել։
Դեկտեմբերի 22 – նվազող լուսին Ցուլում
Այս օրը անբարենպաստ է ցանկացած սիրային հարաբերությունների համար: Պետք չէ սիրո խոստովանություն անել, ժամադրություններ կազմակերպել։ Դեկտեմբերի 22-ը լուսնային ցիկլում 29-րդ լուսնային օրն է, որը կապված է իմունիտետի և ընդհանուր մարմնի տոնուսի նվազման հետ։ Աճում է տարբեր հիվանդությունների ու վնասվածքների, ինչպես նաև դեպրեսիվ վիճակների հավանականությունը:
Դեկտեմբերի 29 – Մերկուրի հետընթացի սկիզբը
Դեկտեմբերի 29-ը Մերկուրի հետընթացի առաջին օրն է, որը կտևի մինչև հունվարի 18-ը։ Այս օրը մարդկանցից էներգիա կխլի և կզրկի ուժից։ Հնարավոր են հոգեկան տագնապներ և ինքնավստահություն։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am