Ամեն օր ապուր ուտե՞լ, թե՞ ոչ. պարզաբանում է սննդաբանը
Դիտումներ՝ *
16:25 2022-12-02

Ամեն օր ապուր ուտելու կարիք չկա, ասել է սննդաբան Նատալյա Կրուգլովան։ Նա մեկնաբանել է տարածված հայտարարությունը «Петербург» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Կրուգլովան հայտարարել է, որ բանջարեղենային ապուրները շատ առողջարար են, քանի որ դրանք լավ են մարսվում և հարուստ են մանրաթելերով։ Սակայն, նրա կարծիքով, սննդակարգում ապուր պետք է ներառել միայն այն դեպքում, եթե մարդը սիրում է այն, քանի որ լավ առողջության համար մարդուն պետք է ոչ թե ապուր, այլ հավասարակշռված դիետա։

Միևնույն ժամանակ, սննդաբանն արգելել է ամեն օր յուղոտ ապուրներ ուտել, որոնցում կա շատ միս, յուղ և աղ:

Բացի այդ, Կրուգլովան խորհուրդ է տվել ապուր եփելիս օգտագործել ցածր յուղայնությամբ հավի կամ հնդկահավի միս, բանջարեղեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ Louis Hansel / Unsplash

168.am