14 լավագույն լուսանկար Natural Landscape Photography Awards 2022 մրցույթից
Դիտումներ՝ *
16:21 2022-12-01

Լեռներ, հրաբուխներ և անապատներ` տարբեր երկրների լուսանկարիչների օբյեկտիվներում։

Natural Landscape Photography Awards-ի ժյուրին հայտարարել է 2022 թվականի հաղթողներին։ Մրցույթն ինքնին նոր է. այն առաջին անգամ անցկացվել է անցյալ տարի՝ բնանկարներով տարված չորս լուսանկարիչների ջանքերով։ Նրանք ցանկանում են ստեղծել հարթակ, ուր պրոֆեսիոնալներն ու սկսնակները կարող են արտահայտվել: VNews-ը ներկայացնում է այս տարվա լավագույն կադրերից մի քանիսը:

Տարվա լուսանկար

Այս անվանակարգում հաղթանակը կիսել են երկու ստեղծագործություններ. Առաջինն Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզու գործող հրաբխի լուսանկարն է: Թեև լուսանկարիչը գտնվել է մոտ 500 մետր հեռավորության վրա, միևնույնն է, զգացել է լավայի յուրաքանչյուր արտանետման ջերմային ալիքները:

Երկրորդը` Կանադայի Լոուել սառցադաշտի լուսանկարն է: Կլիմայի փոփոխության պատճառով այն հալվում է, ինչպես աշխարհի շատ այլ սառցադաշտեր: Ընթացքում սառույցի մակերեսն աստիճանաբար անհետանում է քարերի ու ցեխի շերտի տակ։

Տպավորիչ մասշտաբներ

Ալպյան լճերի անապատ (Վաշինգտոն նահանգում՝ Վայրիքս) կատարած ուղևորության ժամանակ լուսանկարիչը ցանկացել է ֆիքսել լճում գտնվող լեռների արտացոլանքը։ Բայց բարձրանալով գրեթե 1,5 կիլոմետր, հասկացել է, որ մառախուղի պատճառով դա չի հաջողվի. նույնիսկ սարերը չեն երևում։ Լուսադեմին, սակայն, մառախուղը վերջապես սկսել է նահանջել, և նախապես մտածած պատկերի փոխարեն ստացվել է այս մեկը՝ շեշտը դնելով ձյունապատ լեռների վրա։

Մեկուսի բնանկարներ

Լուսանկարն արվել է ձորի եզրից, այնպես, որ փոթորկված գետը կարծես փոխարինել է երկնքին, և ամբողջ պատկերը նման է 19-րդ դարի նկարի:

Աբստրակտ/դետալներ

Այս վերացական լուսանկարն արվել է օդից՝ Ավստրալիայի արևմուտքում գտնվող Շարք ծովածոցի վրայով թռչելիս։ Եթե ուշադիր նայեք, կարող եք տեսնել դեմք և ձեռք:

Հատուկ անվանակարգեր

Այս տարվա հատուկ ինը անվանակարգերի հաղթողները՝ ոչ պակաս հրապուրիչ լուսանկարներով։

Աերոլուսանկար

Անապատներ

Էկոլոգիա

Սառցե աշխարհներ

Լեռներ

 

Գիշերային բնանկարներ

Գետեր, լճեր և ջրվեժներ

Ծովանկարներ

Ծառեր, անտառներ և թավուտներ