Լիլի Քոլինզը վերադարձել է իր դերին Netflix-ի «Էմիլին Փարիզում» սերիալի 3-րդ եթերաշրջանում, որի թրեյլերը հրապարակված է սթրիմինգային ծառայության յութուբյան ալիքում։
Տեսանյութից պարզ է դառնում, որ գլխավոր հերոսուհի Էմիլի Կուպերն այժմ փորձում է համատեղել երկու աշխատանք։ 3-րդ եթերաշրջանը բաղկացած է լինելու 10 դրվագից, որոնց ընթացքում Էմիլին պետք է որոշի, թե ինչպիսին կլինի իր կյանքը Ֆրանսիայում։
Ինչպես նախորդ եթերաշրջաններում, Դարեն Սթարն է սերիալի շարունակության ստեղծողն ու շոուի պրոդյուսերը։ Քոլինզի հետ շոուում նկարահանվել են նաև Ֆիլիպին Լերուա-Բոլյեն, Էշլի Պարկը, Լուկաս Բրավոն, Սեմյուել Առնոլդը, Բրյունո Գուերին, Կամիլ Ռազան։
Պրեմիերան տեղի կունենա Netflix-ում դեկտեմբերի 21-ին։
Տեսանյութը՝