Պաստա՝ պատրաստված սպանախով և կապույտ պանրով
Դիտումներ՝ *
12:48 2022-12-25

Բաղադրիչներ

1. Պաստա – 500 գ

2. Սպանախ – 450 գ

3. Կապույտ պանիր – 150 գ

4. Սերուցք – 150 մլ

5. Սխտոր – 2 պճեղ

6. Ձիթապտղի յուղ – 3 ճ/գ

7. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Նախապատրաստեք բոլոր բաղադրիչները:

2. Պաստան եփել մինչև ալ-դենտե աստիճանի:

3. Սպանախը տապակել ձիթապտղի յուղի մեջ:

4. Կապույտ պանիրը խորանարդաձև կտրատել:

5. Սպանախին ավելացնել սերուցքը, պանիրը, խառնել և եփել 2-3 րոպե։

6. Պաստան լցնել ամանների մեջ, վրան լցնել սոուսը և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am