Մանդարինով դիետա․ Ամանորից առաջ նիհարելու ամենահամեղ և հեշտ միջոցը
Դիտումներ՝ *
12:32 2022-11-28

Մանդարիններն աստիճանաբար հայտնվում են խանութների դարակներում եւ տարածում են իրենց «համեղ» բույրը: Եթե ​​չեք կարող դիմակայել ամանորյա գլխավոր մրգին, իմացեք, որ ճիշտ մոտեցման դեպքում դա կօգնի նկատելիորեն նիհարել։

Անմիջապես զգուշացնում ենք՝ մանդարինի դիետան չի դասվում մոնո-դիետաների շարքին, որոնք օգնում են արագ (բայց վտանգավոր) ազատվել զգալի քանակությամբ կիլոգրամներից։ Մանդարինի օգնությամբ նիհարելն ավելի շուտ հեշտ տեխնիկա է Ամանորից առաջ մի քանի ավելորդ կիլոգրամ հեռացնելու համար։ Միեւնույն ժամանակ մի փոքր կկարգավորեք ձեր ուտելու սովորությունները։

Մանդարինով դիետայի համար պետք չէ շատ փոխել ստանդարտ սննդակարգը։ Իհարկե, պետք է փորձել ուտել ավելի շատ սպիտակուցային մթերքներ՝ նախաճաշին ձու, պանիր եւ կաթնաշոռ, իսկ ընթրիքին՝ միս ու ձուկ: Իսկ աղանդերի համար ամեն անգամ մի երկու մանդարին կերեք։ Ոչ քաղցրավենիք, ոչ ռուլետ: Միայն մանդարիններ։

Նախուտեստները կարելի է փոխարինել մանդարիններով։ Իսկ, եթե ավելի հագեցնող բան եք ցանկանում, ցիտրուսային մրգերին ավելացրեք մի քիչ պանիր, մածուն կամ ընկույզ:

Զգույշ եղեք մանդարինի սննդակարգից, եթե նկատում եք ալերգիկ ռեակցիա սննդակարգում ցիտրուսային մրգերի առատության նկատմամբ։ Պետք է զգույշ լինել, եթե ստամոքս-աղիքային համակարգի հետ կապված խնդիրներ ունեք։ Բայց եթե փորկապության հակում ունեք, ապա մանդարինները օգտակար կլինեն։ Դրանք հարուստ են բջջանյութով եւ բարելավում են աղիների աշխատանքային պրոցեսները։