Որոնք են քրոնիկ հոգնածության հիմնական պատճառները
Դիտումներ՝ *
16:34 2022-11-24

Աշնանը ուժերի պակասն ու անհասկանալի հոգնածությունը կարող է պայմանավորված լինել քնի հետ կապված խնդիրներով ու անեմիայով։ Այս մասին kp.ru-ի հետ զրույցում ասել է սրտաբան, սոմնոլոգ Ալեքսանդր Կալինկինը։

Մասնագետի խոսքով՝ ցերեկային ժամերի կրճատման, քնի պակասի, անհանգստության ու արյան մեջ երկաթի մակարդակի նվազման հետևանքով մարդու մոտ կարող է քրոնիկ հոգնածություն ու մշտական թուլություն նկատվել։

Ինչպես ընդգծել է մասնագետը, ֆերիտինի պակասին այս կամ այն չափով բախվում է մարդկանց զգալի մասը։ Բացի այդ, աշնանը ուժերի պակասի պատճառ է դառնում նաև սեզոնային աֆեկտիվ խանգարումը։

«Վիճակը մեղմելու համար անհրաժեշտ է անգամ ամպամած եղանակին ամեն օր ցերեկային ժամերին տնից դուրս գալ և անհրաժեշտության դեպքում տանն օգտագործել լյումինեսցենտային լամպեր»,- հավելել է բժիշկը։

Վերոնշյալ խնդիրներից բացի, թուլությունն ու քնկոտությունը կարող են հուշել նաև վահանագեղձի աշխատանքի խանգարումների կամ գաղտնի ընկճախտի մասին, ուստի այս խնդիրը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։