Գաջեթը, որն աշխատում է առաջատար Snap dragon 8 Gen 2 չիպսեթով, թեստերում հավաքել է 1,312,901 միավոր:
Ըստ Gizmochina-ի՝ նոր ռեկորդակիրը Moto X40-ն է։ Դրա պաշտոնական հայտարարությունը սպասվում էշ ատ շուտով։ Նոր Motorola-ն կլինի առաջին հեռախոսներից մեկը, որը թողարկվել է հզոր Qualcomm չիպով:
AnTuTu հենանիշում սմարթֆոնը հավաքել է 1,312,901 միավոր։
Իլրումն առաջիկա Moto X40-ի, vivo X90 Pro+, ինչպես նաև Xiaomi 13 սերիայի, iQOO 11 և OnePlus 11 սերիայի սմարթֆոնները կհամալրվեն Snapdragon 8 Gen 2-ով: Այս սարքերը, ամենայն հավանականությամբ, կվաստակեն նմանատիպ միավորներ AnTuTu-ում:
Ինչ վերաբերում է ռեկորդակրին, ապա, ըստ լուրերի, նա կստանա 6,67 դյույմանոց OLED էկրան, եռակի տեսախցիկ՝ 50 մեգապիքսելանոց սենսորով, 5000 մ Աժ մարտկոց՝ 68 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ, և մինչև 18 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Արդյո՞ք դա այդպես է, մենք կիմանանք մինչև տարեվերջ։ Նախ գաջեթը կներկայացվի չինական շուկայում, ավելի ուշ՝ համաշխարհայինում։
Սիրարփի Աղաբաբյան
168․am