Տիբեթում 4200 մ բարձրության վրա ամպային տվյալների կենտրոն է աշխատել
Դիտումներ՝ *
12:53 2022-11-24

Տիբեթի Ինքնավար Մարզի վարչական մայրաքաղաք Լհասում շահագործման է հանձնվել աշխարհի ամենաբարձր (4200 մ) ամպային տվյալների կենտրոնը։ Այն նախատեսված է 3000 դարակների համար և աջակցում է տարածաշրջանի 491 տեղեկատվական համակարգերի ամպային ծառայություններին:

Համալիրի ընդհանուր մակերեսը կազմումէ 645000 մ², իսկ շինությունների մակերեսը՝ 400000 մ²։ Տվյալների կենտրոնը շահագործում է  Tibet Ningsuan Technology Group կիսապետական ընկերությունը։

Նախագիծը մեկնարկել է  2017 թվականին։ 2018 թվականին չինական հսկա Alibaba-ն համաձայնագիր է ստորագրել Ningsuan-ի հետ՝ամպային ծառայություններ մատուցելու համար։ Տվյալների կենտրոնի առաջին փուլի շինարարությունն ավարտվել է 2020 թվականին։ Այժմ դրա բուն շահագործումը սկսվել է։

Տիբեթյան տվյալների կենտրոնը դարձել է Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության մի մասը: Դրա նպատակն է ստեղծել ցամաքային և ծովային հեռահաղորդակցության ողնաշարեր և տվյալների կենտրոնների ցանց, որը կմիավորի Հարավարևելյան Ասիայի ևԵվրոպայի 70 պետություններ:

Ավելի վաղ Subsea Cloud-ը հայտարարել էր ԱՄՆ-ի ափերի մոտ 1 ՄՎտ հզորությամբ Ժյուլ Վեռնի առաջին ստորջրյա տվյալների կենտրոնի կառուցման պլանների մասին: Ակնկալվում է, որ այն 90%-ով ավելի շահութաբեր կլինի, քան վերգետնյա կառույցները:

Ժյուլ Վեռնը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2022 թվականի վերջը։

Սիրարփի Աղաբաբյան

168․am