Twitter-ը «մահանում է». օգտատերերը հրաժեշտ են տալիս սոցցանցին
Դիտումներ՝ *
16:14 2022-11-23

Աշխատակիցները թողել են իրենց աշխատանքը, պաշտոնական հաշիվներ ունեցող տեխնոլոգիական ընկերություններն օգտատերերին խնդրում են գտնել իրենց Discord-ում և այլ սոցիալական ցանցերում:

Նոյեմբերի 18-ին The Verge-ը հայտնել է, որ հարյուրավոր աշխատակիցներ և ինժեներներ (ներառյալ՝ առանցքայինները) սկսել են հեռանալ Twitter-ից։ Պատճառը՝ նոյեմբերի 16-ին Իլոն Մասկը վերջնագիր ներկայացրեց՝ կա՛մ աշխատակիցներն աշխատում են «հարդքոր ռեժիմով», կա՛մ հեռանում են:

Մասկը ցանկանում էր ստեղծել մի տեսակ Twitter 2.0: Բայց նա կարծես թե չի կարողանում դա անել։ Սոցցանցի աշխատակիցները չեն համաձայնվել Իլոնի պայմաններին և սկսել են զանգվածաբար հեռանալ ընկերությունից։

Ձեռնարկատերն ասաց. «Միայն լավագույնը կմնա, այնպես որ, ես շատ չեմ անհանգստանում»: The Verge-ը գրում է, որ Twitter-ը ներկայումս հասարակայնության հետ կապերի բաժին չունի։ Այդ պատճառով լրատվամիջոցները չեն կարող մեկնաբանություններ ընդունել ներկայացուցիչներից։

Արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ աշխատակիցների հեռանալու պատճառով սոցցանցը կսկսի քանդվել։ Բլոգերները, ընկերությունները և ապրանքանիշերն արդեն «հրաժեշտ են տալիս Twitter-ին և նշում, որ նրանց կարելի է գտնել այլ սոցիալական ցանցերում։ #RIPTwitter հեշթեգը ստեղծված է խրախուսելու բիզնեսին՝ իրենց հետևորդներին ուղղորդել Tumblr կամ Discord:

«Ես կարծում էի, որ իմ հոգին արդեն ամբողջովին փշրվել է վերջին երկու շաբաթից հետո: Ես այնքան սխալ էի։ Այսօր դժվար էր։ Երբեք չի լինի ավելի լավ մշակույթ, քան այն, ինչ ունեինք։ Մենք դա գիտենք։

Բոլոր մյուս տեխնոլոգիական ընկերությունները դա գիտեն»,- ասել է Twitter-ի աշխատակիցներից մեկը։

Թե ինչպես կշարունակվեն իրադարձությունները, ոչ ոք չի կարող ասել։ Այժմ ողջ սոցիալական ցանցը գոռում է մոտալուտ անհետացման մասին, սակայն իրավիճակը կարող է փոխվել։
Սիրարփի Աղաբաբյան