Երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը գեղեցիկ տեսանյութ է հրապարակել, որում նա Բեն Աֆլեքին նկարագրում է որպես «մարդ, որն իրեն ամենաերջանիկն է դարձնում»:
Երգչուհին տեսանյութը հրապարակել է որպես ամուսիններ իրենց առաջին Գոհաբանության տոնին ընդառաջ։ Հոլովակում զույգն աներևակայելի սիրահարված տեսք ունի և պարզապես փայլում է երջանկությունից:
Տեսանյութում հնչող երգում ասվում է՝ «Ընկերներ, ես դա արեցի: Ես գտա այն մարդուն, որն ինձ ամենաերջանիկն է դարձնում»:
Աֆլեքն ու Լոպեսը հանդիպել են 2000-ականների սկզբներին, հանդիպումից անմիջապես հետո դերասանը երգչուհուն ամուսնության առաջարկ է արել, նրանց հարսանիքը պետք է տեղի ունենար 2003 թվականին, սակայն տոնակատարությանն ընդառաջ չեղարկվել է։ 2021 թվականին նրանք վերսկսեցին իրենց հարաբերությունները, իսկ այս տարվա ապրիլին Բենը կրկին ամուսնության առաջարկ արեց Ջենիֆերին։