Հեղեղված Երկիր. ինչպես կփոխվի աշխարհի քարտեզը մինչև 2100 թվականը
Դիտումներ՝ *
19:24 2022-11-20

Երկրների առափնյա գիծն արմատապես տարբեր կլինի։ Բոլոր քաղաքները մասամբ կամ ամբողջությամբ կթաքցվեն ջրի տակ։ Այս ամենը կապված է գլոբալ տաքացման հետ, որը ենթադրում է օվկիանոսների մակարդակի բարձրացում։ Տեսեք, թե ինչպիսին կարող են լինել հայտնի վայրերն ապագայում։

Լոնդոնի, Նյու Յորքի, Բանգկոկի և այլ խոշոր քաղաքների հսկայական տարածքներ մինչև 2100 թվականը ջրի տակ կլինեն՝ համաձայն գլոբալ ջերմաստիճանի ներկայիս հետագծի վրա հիմնված սարսափելի կանխատեսումների:

Մոլորակը կարող է տաքանալ 3°C-ով։ Նման փոփոխությունն աղետալի ազդեցություն կունենա ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց կյանքի վրա: Ջերմային ալիքներն ավելի երկար կտևեն, դրանք ավելի հաճախակի կդառնան, ինչը կհանգեցնի երաշտի և պարենի համաշխարհային դեֆիցիտի։ Միգրացիան կավելանա, ինչպես նաև հիվանդությունների տարածումը։ Քանի որ բևեռային սառույցները հալչում են, ծովի մակարդակը կբարձրանա:

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկը կարող է գրեթե ամբողջությամբ ավերվել ջրհեղեղի պատճառով։ Վիետնամի հարավային հատվածները նույնպես մեծ վտանգի տակ են։

Հյուսիսային Ֆրանսիան, Բելգիան, Գերմանիան, այնուհետև Նիդեռլանդների մոտ կեսը կհեղեղվեն։ Ամստերդամը և Հաագան կարող են կղզիներ դառնալ։

Սիրարփի Աղաբաբյան

168․am