Հարցումներն այժմ հասանելի են բոլոր Android և iOS օգտատերերի համար:
Նոր տարբերակի մասին գրում է Gizmochina-ն։ Նախկինում այն գտնվել է Android-ի համար նախատեսված WhatsApp-ի բետա տարբերակում, սակայն այժմ ֆունկցիան աշխատում է բոլոր սմարթֆոնների, ոչ միայն «ընտրված» օգտատերերի վրա։
Հարցումներ կարող են ստեղծվել ինչպես խմբակային զրույցներում (բոլորը կարող են քվեարկել), այնպես էլ անձնական անհատական զրույցներում: Ճիշտ է, պատասխանների տարբերակների քանակի սահմանափակում կա՝ առավելագույնը 12 է։ Հարցում ստեղծելու տարբերակների նվազագույն քանակը 2 է։
Քվեարկած օգտատերը ցանկացած պահի կարող է փոխել արդեն իսկ կատարած ընտրությունը մինչև հարցման ավարտը:
Ինչպե՞ս ստեղծել WhatsApp հարցում
Բացեք հավելվածը և անցեք խմբակային կամ անհատական զրույցի: Եթե դուք Android սարք եք օգտագործում, սեղմեք «Pin» կոճակը, իսկ եթե օգտվում եք iOS գաջեթից, սեղմեք «+» պատկերակը: Գտեք «Հարցում» տարբերակը և սեղմեք համապատասխան կոճակը: Հարց տալուց և քվեարկության ընտրանքները միացնելուց հետո, հրապարակեք հարցումը:
Եթե չեք կարողանում գտնել նոր տարբերակը, փորձեք թարմացնել հավելվածը:
Սիրարփի Աղաբաբյան
168.am