Ինչ է կարելի և չի կարելի դնել 2023թ. ամանորյա սեղանին
Դիտումներ՝ *
13:23 2022-12-27

Արդեն մտածո՞ւմ եք 2023 թվականի նոր տարվա տոնական ճաշացանկի մասին։ thevoicemag.ru-ն պատմում է, թե ամանորյա սեղանի ինչ ուտեստներ դուր կգան ջրային նապաստակին, և ինչ չի կարելի պատրաստել:

Ինչ չի կարելի պատրաստել Ամանորին

Ըստ արևելյան օրացույցի՝ գալիք տարին անցնելու է Սև ջրային նապաստակի նշանի տակ, և դա, իհարկե, նշանակում է, որ սեղանին նապաստակի մսից պատրաստված ուտեստներ չպետք է լինեն։ Նապաստակների հետ առաջին ասոցիացիան խոտն ու գազարն են, ուստի Սև Նապաստակին գոհացնելու համար սեղանին ավելի շատ թարմ աղցաններ և գազարով ուտեստներ դրեք։

Իրականում նապաստակը չի սիրում իր կերակուրը կիսել ոչ մեկի, այդ թվում՝ հյուրերի հետ։ Ուստի պետք չէ ամանորյա սեղանը կանաչ մարգագետնի վերածել։

Նապաստակն ամենևին էլ բծախնդիր չէ պատրաստման եղանակի հարցում. կարող եք տապակել, շոգեխաշել, թխել, կարևոր չէ:

Ինչ մատուցել Ամանորին

Նապաստակին չվիրավորելու համար ավելի լավ է միս պատրաստել՝ կոտլետներ, սթեյք, խորոված: Նապաստակը բարենպաստ կերպով կվերաբերվի նաև ձկներին և ծովամթերքներին:

Նապաստակը սիրում է պարզ ուտեստներ։ Իհարկե, մեզանից ոչ ոք պատրաստ չէ հրաժարվել ամանորյա բազմաշերտ ու գեղեցիկ աղցաններից, սակայն նախուտեստների և տաք ուտեստների համար ավելի լավ է ընտրել ամենապարզ բաղադրատոմսերը։

Ինչպես զարդարել ամանորյա սեղանը

Տարվա տերը նախընտրում է պարզությունն ու բնականությունը, ուստի եկեք վճռական «ոչ» ասենք չափազանց վառ գույներին, պլաստիկին և ավելորդ դեկորին: Բնական երանգների սպիտակեղեն կամ բամբակյա սփռոց, պարզ սպասք, մոմեր առանց դեկորի, սպիտակ գործվածք և թղթե անձեռոցիկներ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ Getty Images, Jason Leung/Uns

168․am