iPhone 15-ի բոլոր մոդելները կստանան USB-C, սակայն տվյալների արագ փոխանցում կունենան միայն ֆլագմանները
Դիտումներ՝ *
10:18 2022-11-20

Արտաքնապես նորույթներն ավելի նման կլինեն, բայց լցոնման առումով տարբերությունը, ըստ ամենայնի, ավելի էական է դառնալու։

Հայտնի վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի խոսքով՝ հաջորդ տարի նախատեսված iPhone 15 սմարթֆոնների բոլոր չորս սմարթֆոնները Lightning-ի փոխարեն՝ կունենան USB-C:Միևնույն

ժամանակ, միայն iPhone 15 Pro-ն և Pro Max-ը կաջակցեն տվյալների արագ փոխանցմանը. դրանք կարող են ստանալ USB 3.2 կամ նույնիսկ Thunderbolt 3: Մինչդեռ երկու ավելի մատչելի սմարթֆոնները կսահմանափակվեն USB 2.0 ստանդարտով։

Ճիշտ նույն տարբերակումն այժմ նկատվում է Apple-ի պլանշետների շարքում, որտեղ նոր բազային iPad-ը ստացել է դանդաղ USB 2.0. տվյալների փոխանցման արագությունը սահմանափակվում է 480 Մբիթ/վրկ-ով: Համեմատության համար նշենք, որ USB 3.2-ն ունի մինչև 20 Գբ/վ արագություն, մինչդեռ Thunderbolt 3-ը՝ մինչև 40 Գբ/վ:

Հավանական է, որ նման տարբերությունները կլինեն առաջատար սմարթֆոնների ևս մեկ նոր առավելություն, որը պետք է խրախուսի գնորդներին ընտրել ավելի թանկ մոդելներ։

Սիրարփի Աղաբաբյան

168.am