Մարտին Սկորսեզե. ամերիկյան կինոյի խոհրդանիշը
Դիտումներ՝ *
18:56 2022-11-17

Մարտին Սկորսեզեն ռեժիսոր է, որը մեծապես ազդել է ժամանակակից ամերիկյան կինոյի վրա։ Նա մեզ է փոխանցել ռոմանտիկ տեսլական գանգստերների մասին, որոնք վարում են իրենց սեփական բիզնեսը, մոլախաղերի, որոնք ազդել են ամբողջ խաղային արդյունաբերության վրա, ներառյալ առցանց կազինոները և բլեքջեք խաղերը, ինչպես նաև անհամապատասխանության, բռնության և մարդկային հարաբերությունների թեմաները:

Նա եղել և մնում է այն մեծ ստեղծագործողներից մեկը, որը ձևավորել է Նոր Հոլիվուդը:

Այսօր բոլոր ժամանակների լավագույն ռեժիսորի 80-ամյակի առթիվ կներկայացնենք Սկորսեզեի անցած ճանապարհը:

Ի՞նչն է նրան առանձնահատուկ դարձնում

Մարտին Սկորսեզեն ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան և կինոպատմաբան է։ Սկորսեզեի աշխատություններն անդրադառնում են իտալա-ամերիկյան ինքնությունը, մեղքի և քավության հռոմեական կաթոլիկ հասկացություններին, առնականությանը, ժամանակակից հանցագործությանը, խմբակային հակամարտությանը, դասակարգային հարաբերություններին, կարգավիճակի ձգտմանն ու գոյատևմանը:

Նրա ֆիլմերից շատերը նաև աչքի են ընկնում բռնության և հայհոյանքի լիբերալ կիրառմամբ: Սկորսեզեն լայնորեն համարվում է ժամանակակից կինոյի կենտրոնական դեմքը: 1990 թվականին նա հիմնադրել է The Film Foundation ոչ առևտրային կազմակերպությունը, որը նվիրված է ֆիլմերի պահպանմանն ու կրթությանը:

Սկորսեզեն միշտ ապավինում էր այն մարդկանց, որոնց ոչ միայն կարող է վստահել, այև նրանց, ովքեր նմանատիպ անձնական համակրանք և մտահոգություն նոր ու եզակի նախագծերի իրականացման հարցում:

Սկորսեզեն տաղանդավոր ռեժիսոր է հատկապես դերասանների հարցում. Դի Կապրիոյից կամ Դե Նիրոյից լավագույնը ստանալն ապացուցում է նրա փորձառու լինելը:

Սկորսեզեն, ինչպես ինքն է ասում, հրաժարվել է լայնածավալ բլոկբաստերներից և իրեն նվիրել ավելի փոքր, բայց ավելի անձնական բյուջեով ֆիլմերին: Նա հայտնի է տարբեր ժանրերի նկատմամբ իր ռիսկային մոտեցմամբ:

Մրցանակները՝

2007 թվականին Սկորսեզեն արժանացել է Ակադեմիայի պատվավոր մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։ Նա ստացել է 4 «Ոսկե գլոբուս» մրցանակ, ինչպես նաև BAFTA , Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի և NBR մրցանակ: Նա առաջադրվել է Օսկարի 6 մրցանակի՝ Լավագույն ռեժիսոր 1977 թվականին՝ «Տաքսու վարորդ» ֆիլմի համար; Լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսոր 1982 թվականին – «Կատաղած ցուլ»; Լավագույն ֆիլմ 1986 թվականին – «Փողերի գույնը»; Լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսոր 1993 թվականին՝ «Փառավոր տղաներ»-ի և 2006 թվականի լավագույն ֆիլմ՝ «Ուրացողները» ֆիլմերի համար:

Ամերիկայի Ռեժիսորների Գիլդիան նրան առաջադրել է գեղարվեստական ​​ֆիլմերի լավագույն ռեժիսոր անվանակարգում «Ժամեր անց» և «Վախի հրվանդանը» ֆիլմերի համար։

Մարտին Սկորսեզեի ոճը և տեխնիկան

Մարտին Սկորսեզեն շատ հստակ և ճշգրիտ տեսլական ունի այն մասին, թե ինչի է ուզում հասնել իր ֆիլմերում, հետևաբար օգտագործում է շատ կոնկրետ ոճ և նկարահանման տեխնիկա։ Նա ֆիլմը դարձնում է տեսողականորեն հնարավորինս խթանող՝ դիտողներին ֆիլմում ներգրավելու համար՝ ստիպելով նրանց զգալ, որ նրանք դիտում են ֆիլմը կերպարի տեսանկյունից:

Դա պայմանավորված է նրա դաստիարակությամբ. Սկորսեզեն մեծացել է Նյու Յորքի բանվոր դասակարգի իտալական թաղամասում, որտեղ ընտանիքների մեծ մասը շատ խիստ էր լավ վարքի և բարոյականության նկատմամբ: Շատ վաղ տարիքում ծնողների հետ հաճախ էր ներկա լինում հռոմեական կաթոլիկ պատարագին, և հենց այստեղ էր նա ոգեշնչվում ֆիլմերում կրոնական հիշատակումների և պատկերների համար:

Հիմնական պատճառը, որ Մարտին Սկորսեզեն օգտագործում է նկարահանման այս ոճն, այն է, որ նա ցանկանում է հնարավորինս շատ վերահսկել իր ֆիլմերը: Դա պայմանավորված է ուրիշների կարծիքների նկատմամբ նրա անվստահությամբ, հատկապես, երբ նրանք իրենց ոլորտի մասնագետ չեն։

Սկորսեզեն կարծում է, որ եթե ուզում ես՝ ինչ-որ բան ճիշտ արվի, ինքդ պետք է անես:

Մարտին Սկորսեզեի անձնական կյանքը

Սկորսեզեն ամուսնացել է եղել 5 անգամ. նա բավականին անհույս ռոմանտիկ է:

1965 թվականին ամուսնանում է իր քոլեջի սիրելիի՝ Լարեյն Բրենանի հետ: Այս ամուսնությունում ծնվում է զույգի առաջին դուստրը՝ Քեթրինը: Մի քանի տարի անց՝ 1971 թվականին զույգն ամուսնալուծվում է:

Հաջորդ ամուսնությունը լրագրող Ջուլիա Քեմերոնի հետ էր 1976 թվականին: Այս ամուսնությունում ծնվում է Սկորսեզեի երկրորդ դուստրը՝ Դոմենիկան: Ցավոք, այս միությունը տևեց ընդամենը 1 տարի:

1979 թվականին ռեժիսորն ամուսնանում է Իզաբելլա Ռոսսելինիի հետ՝ Ինգրիդ Բերգմանի և Մարտինի սիրելի ռեժիսորներից մեկի՝ Ռոբերտո Ռոսսելինիի դստեր հետ: Իզաբելլան հաջողակ մոդել է, կինոռեժիսոր և դերասանուհի, որը 1996 թվականին առաջադրվել էր «Ոսկե գլոբուսի»։ Իզաբելը հետագայում սիրային հարաբերություններ է ունենում մեկ այլ ռեժիսորի՝ Դեյվիդ Լինչի հետ:

Սկորսեզեի չորրորդ ամուսնությունը եղել է հոլիվուդյան կինոպրոդյուսեր Բարբարա Դե Ֆինայի հետ 1985 թվականին։ Բարբարան բազմաթիվ ֆիլմեր է արտադրել, որոնց ռեժիսորն ամուսինն է, դրանցից են «Փառավոր տղաները» և «Կազինո»-ն: Կինոպրոդյուսերը նույնիսկ զբաղվել է Մայքլ Ջեքսոնի տխրահռչակ «Bad» տեսահոլովակի արտադրությամբ Քուինսի Ջոնսի հետ: Մարտինն ու Բարբարան ամուսնալուծվել են 6 տարվա համատեղ կյանքից հետո։

Մարտին Սկորսեզեի հինգերորդ և վերջին ամուսնությունը գրող Հելեն Մորիսի հետ էր 1999 թվականին՝ իր «Կունդուն» ֆիլմի նկարահանման հրապարակում հանդիպելուց հետո: Այս ամուսնությունում զույգն ունեցել է դուստր՝ Ֆրանչեսկան, որը նկարահանվել է Մարտինի «Ուրացողները» և «Ավիատորը» ֆիլմերում:

Սկորսեզեն՝ կնոջ՝ Հելենի և դստեր՝ Ֆրանչեսկայի հետ

Սկորսեզեի առավել նշանավոր ֆիլմերն են՝

1973 թվական – Չար փողոցներ / Mean Streets
1974 թվական – Ալիսան այլևս այստեղ չի ապրում / lice Doesn’t Live Here Anymore
1976 թվական – Տաքսու վարորդ / Taxi Driver
1977 թվական – Նյու Յորք, Նյու Յորք / New York, New York
1980 թվական – Կատաղած ցուլ / Raging Bull
1986 թվական – Փողերի գույնը / The Color of Money
1988 թվական – Քրիստոսի վերջին փորձությունը / The Last Temptation Of Christ
1990 թվական – Փառավոր տղաներ / Goodfellas
1991թվական – Վախի հրվանդանը / Cape Fear
1993 թվական – Անմեղության դարաշրջան / The Age of Innocence
1995 թվական – Կազինո / Casino
1997 թվական – Կունդուն / Kundun
1999 թվական – Մեռածներին հարություն տալով / Bringing Out the Dead
2002 թվական – Նյու Յորքի ավազակախմբերը / Gangs of New York
2004 թվական – Ավիատորը / The Aviator
2006 թվական – Ուրացողները / The Departed
2010 թվական – Անիծվածների Կղզին / Shutter Island
2011 թվական – Ժամանակի պահապանը / Hugo
2013 թվական – Լռություն / Silence
2013 թվական – Ուոլ Սթրիթի գայլը / The Wolf of WallStreet
2019 թվական – Իռլանդացի / The Irishman