Օրվա բաղադրատոմսը. սպիտակ շոկոլադով և մատչայով տրյուֆելներ
Դիտումներ՝ *
11:55 2022-12-17

Տոների նախաշեմին հաճախ է ցանկություն առաջանում նոր քաղցրավենիքներ փորձելու։ Elle.ru-ն առաջարկում է Matcha Forest ապրանքանիշի համեղ և առողջարար կոնֆետների պարզ բաղադրատոմսը: Տրյուֆելների համար ավելի լավ է օգտագործել խոհարարական մատչա. աղանդերը կդառնա նուրբ:

Բաղադրիչներ

1. Սպիտակ շոկոլադ – 350 գ

2. Սերուցք 33% – 110 մլ

3. Կարագ – 20 գ

4. Մատչա – 4 գ + 5 գ

Պատրաստման եղանակը

1. Շոկոլադը հալեցնել ջրային գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում:

2. Սերուցքը տաքացնել:

3. Սերուցքը և շոկոլադը խառնել, հարել, ապա ավելացնել մատչան ու նորից հարել:

4. Ավելացնել փափուկ կարագը և կրկին հարել:

5. Ստացված զանգվածը 4-8 ժամ դնել սառնարանը:

6. Գնդիկները ձևավորել ըստ ձեր նախընտրած չափի, գլորել մատչայի մեջ և կրկին կարճ ժամանակով դնել սառնարանը։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am