«Reacher»-ի և «Quantum Leap»-ի սցենարիստ Ադրիտա Մուկերջին մշակում է Disney-ի առաջիկա «Արքայադստեր օրագրերը 3» ֆիլմի սցենարը, հայտնում է The Hollywood Reporter-ը։
Հրատարակության համաձայն՝ Էնն Հեթուեյը, որը նկարահանվել է առաջին երկու ֆիլմերում, մտադիր չէ վերադառնալ, սակայն հրապարակայնորեն աջակցել է պատմության շարունակությունը նկարահանելու գաղափարին։ Դերասանուհին առաջին անգամ նկարահանվել է «Արքայադստեր օրագրերը» ֆիլմում 2001 թվականին՝ որպես ամերիկացի դեռահաս, որն իմանում է, որ ինքը Ջենովիայի եվրոպական թագավորության գահաժառանգն է:
Դեբրա Մարտին Չեյզը, որն արտադրել է «Արքայադստեր օրագրերը» առաջին երկու ֆիլմերը, կզբաղվի նաև երրորդի արտադրությամբ: Ժամկետները և սյուժեի մանրամասները դեռ հստակեցված չեն: