Նույնիսկ արվեստից հեռու մարդը կյանքում գոնե մեկ անգամ լսել է ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեի անունը։ Նա աղքատությունից ու հալածանքներից հետո դարձավ իմպրեսիոնիզմի աշխարհահռչակ հանճար: Կլոդ Մոնեի ամենահայտնի կտավները պահվում են աշխարհի լավագույն թանգարաններում, պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։ Նկարչի որոշ աշխատանքների արժեքը հասնում է ավելի քան 40 միլիոն դոլարի։
1. Կակաչների դաշտը Արժանտոյում
«Կակաչների դաշտը Արժանտոյում» կտավը ստեղծվել է 1873 թվականին և Մոնեի ամենահայտնի նկարներից է։
Կտավում պատկերված են նկարչի կինն ու որդին։ Նրանք քայլում են դեպի դիտողը վառ կակաչներով լի դաշտի միջով։ Բլրի գագաթին Մոնեն պատկերել է ևս երկու հոգու և բոլոր չորս ֆիգուրներին միավորել խոտերի մեջ հազիվ տեսանելի ճանապարհով։
Հետաքրքիր է. երիտասարդ տարիներին Մոնեն չէր պատրաստվում իր հետագա կյանքը կապել գեղանկարչության հետ։ Եթե չլիներ ապագա նկարչի հանդիպումը Էժեն Բուդենի հետ (նրա ուսուցիչը)՝ աշխարհը կկորցներ գեղանկարչության մեջ նոր շարժման հիմնադրին։
2. Տեռասը Սենտ-Ադրեսում
Կլոդ Մոնեի ամենահայտնի կտավներից է նաև «Տեռասը Սենտ-Ադրեսում»-ը, որը նկարվել է 1867 թվականին: Սա նկարչի վաղ շրջանի գլուխգործոցներից է։ Նկարում արտացոլված է նկարչի կյանքի պահերից մեկը։ Մոնեն ստիպված է եղել տուն վերադառնալ ֆինանսական խնդիրների պատճառով։ Կտավում պատկերված են նկարիչն ու նրա հայրը՝ նստած աթոռին։ Քիչ այն կողմ կանգնած է Մոնեի զարմուհին՝ անծանոթ մեկի հետ:
Նկարը նկարվել է այն ժամանակ, երբ Մոնեն դեռ չէր տարվել իմպրեսիոնիզմով։
Կտավը կարելի է տեսնել Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում։
Հետաքրքիր է. Մոնեն սկսել է գումար աշխատել 14 տարեկանից՝ ծաղրանկարներ նկարելով։ Նրա նկարները շատ սիրված էին տեղացիների շրջանում։
3. Նախաճաշ խոտի վրա
Թերևս Կլոդ Մոնեի ամենահայտնի նկարներից մեկը: Ստեղծվել է 1866 թվականին և այժմ գտնվում է Պուշկինի թանգարանում։
Այս գլուխգործոցի ստեղծման պատմությունը շատ հետաքրքիր է. 1895 թվականին Շայիում նկարիչը սկսում է աշխատել մեծ նկարի վրա, սակայն պատրաստի տարբերակը նրան դուր չի գալիս, և Մոնեն մեկնում է Փարիզ՝ կտավը որպես գրավ թողնելով տան տիրոջը, որը նկարիչը վարձել էր։ Վերադառնալով Շայի՝ նա հայտնաբերում է, որ նկարը տուժել է անփույթ վերաբերմունքից: Այն փրկելու համար Մոնեն կտավը բաժանում է երեք մասի։ Մեկ տարի անց, կրկին վերադառնալով Շայի, նկարում է մեծ նկարի փոքր պատճենը։
Հետաքրքիր է. Մինչ իր ապագա ուսուցչին՝ Էժեն Բուդենին հանդիպելը, Մոնեն ատում էր նրան։ Պատճառը նրա ծովանկարներն էին, որոնք Մոնեն զզվելի էր համարում։ Բուդենը նրան սովորեցրել է հասկանալ և սիրել բնությունը։
4. Ջրաշուշաններ
Ստեղծվել է 1916 թվականին, և նույնպես դարձել է Կլոդ Մոնեի ամենահայտնի գործերից մեկը: Այժմ կտավը գտնվում է Տոկիոյի Արևմտյան արվեստի ազգային թանգարանում։
1905 թվականից սկսած և մինչ կյանքի վերջը նկարչի հիմնական թեման ջրաշուշաններն էին։ «Ջրաշուշաններ» կտավը դարձավ նկարչի հիասքանչ ջրային պատկերների մի ամբողջ շարքի մի մասը։ Հատկանշական է, որ Մոնեն նկարները նկարել է ըստ հիշողությունների, քանի որ ջրաշուշանների ծաղկման ժամանակը սահմանափակ է։ Բացի այդ, նկարչի տեսողությունն ավելի էր վատանում, և նա չէր կարողանում աշխատել նույն արագությամբ։
Հետաքրքիր է. նկարչի ամենաթանկ կտավներից մեկը՝ «Ջրաշուշաններով լճակ»-ը, որը նկարվել է 1919 թվականին, 2008 թվականին Christie’s-ում վաճառվել է 80 միլիոն դոլարով։
5. Տպավորություն. Արևածագ
Նկարում պատկերված է առավոտ՝ Հավրի նավահանգստում։ Մառախլապատ լուսաբացին նավահանգստում հազիվ երևում են նավակները։ Նավահանգստի վրայով ծագող վառ նարնջագույն արևը հակասում է նկարի ընդհանուր մռայլ տրամադրությանը։ Առաջին դիտողները չգնահատեցին նկարչի կտավը և այն համարեցին անավարտ աշխատանք։
Հետաքրքիր է. աչքերի վիրահատությունից հետո նկարիչը սկսել է նոր գույներ տեսնել։ Դա պայմանավորված էր ձախ աչքի ոսպնյակի փոխարինմամբ։ Նրա նկարները փոխվել են՝ նոր ու անսովոր գույներ են հայտնվել դրանց վրա։