Կոսմետոլոգը ցրտից մաշկը պաշտպանելու եղանակներ է նշել
Դիտումներ՝ *
10:05 2022-11-17

Ձմռանը մաշկը ոչ պակաս խնամքի կարիք ունի, քան ամռանը կիզիչ արևի տակ, ասել է կոսմետոլոգ, Shopping Live ինտերակտիվ հանրախանութի փորձագետ Քսենիա Վեբերը։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա խորհուրդ է տվել մաշկը պաշտպանել վիտամին C-ով քսուքներով:

Կոսմետոլոգի խոսքով, ցուրտ ու անբարենպաստ եղանակին մաշկը պաշտպանելու համար անհրաժեշտ է տնից դուրս գալուց առաջ օգտագործել բարձրորակ պաշտպանիչ քսուքներ։ «Մի հավատացեք ձմռանը խոնավեցնող կրեմ չօգտագործելու առասպելներին»,- ասել է նա։

Վեբերը խորհուրդ է տալիս ցուրտ սեզոնի սկզբին խնամքի մեջ ներառել թթուներ պիլինգի համար կամ ֆերմենտներ: Ֆերմենտների հետ շփվելիս մահացած բջիջները շերտազատվում են, և արդյունքում մաշկի հյուսվածքը հարթվում է, դառնում փափուկ և փայլուն։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am