Շաբաթվա ՏՏ կարևոր իրադարձությունները․ Zoom-ի նոր ծառայություններ, Gmail-ի նոր դիզայն և ոչ միայն
Դիտումներ՝ *
18:01 2022-11-14

Ամենակարևոր իրադարձությունները գաջեթների, գիտության և տեխնոլոգիաների աշխարհից, որոնք տեղի ունեցան անցած շաբաթ:

Xiaomi-ն կհեռացնի գովազդն իր սմարթֆոններից

Ինչպես հայտնում է չինական MyDrivers պորտալը, Xiaomi-ն պատրաստվում է վերացնել իր վիջեթների ամեատհաճ առանձնահատկություններից մեկը՝ ներկառուցված գովազդը: Այն պետք է անհետանա MIUI 14-ի մուտքով:

Microsoft-ը սկսում է ինտեգրել iCloud Photos –ը Windows 11-ի «Լուսանկարներ» հավելվածում

Microsoft-ը հայտարարել է Windows 11-ի Photos հավելվածում iCloud Photos-ի ներդրման մասին: Համապատասխան բաժինը տեսնելու համար անհրաժեշտ է թարմացնել ծրագիրը Microsoft Store-ի վերջին տարբերակով և տեղադրել iCloud-ը:

Zoom-ը գործարկում է սեփական փոստային ծառայությունն ու օրացույցը

Zoom-ի մշակողներն ամենամյա Zoomtopia միջոցառման ժամանակ ներկայացրել են փոստային և օրացույցային նոր ծառայություններ՝ Zoom Mail-ը և Calendar-ը, որոնք համատեղ աշխատանքի համար միասնական Zoom One ինտերֆեյսի մի մասն են լինելու:

Gmail-ն անցնում է նոր դիզայնի. հինը վերադարձնել չի լինի

Google-ը պաշտոնապես հայտարարել է, որ շուտով Gmail-ում հասանելի կլինի միայն Chat-ի և Meet-ի ինտեգրման նոր ինտերֆեյսի տարբերակը։ Նոր տարբերակի մեկնարկի ժամանակ Gmail-ը թույլ է տվել վերադառնալ ցուցադրման հին տարբերակին, սակայն այդ անջատիչը կհեռացվի նոյեմբերի 29-ից:

Սուպերհամակարգիչը կանխատեսել է մարդկային քաղաքակրթության փլուզումը մինչև 2050 թվականը

World One սուպերհամակարգիչը, որը նախատեսված է մարդկային քաղաքակրթության օրինաչափությունները կանխատեսելու համար, ենթադրել է, որ կյանքն այնպիսին, ինչպիսին մենք գիտենք, կավարտվի մինչև 2050 թվականը: