HBO Max-ը թողարկել է «Բամբասկոտը» («Gossip Girl») սերիալի երկրորդ եթերաշրջանի թրեյլերը՝ 2007-2012 թվականներին ցուցադրված համանուն շոուի ռիմեյքը: Տեսանյութը ներկայացվել է սթրիմինգային ծառայության յութուբյան ալիքում։
Վերին Իսթ Սայդի բնակիչների մասին սերիալի նոր տարբերակը ներկայացվել էր HBO Max-ով 2021 թվականի նոյեմբերին։ Ծանոթ կերպարները կվերադառնան՝ Զոին (Ուիթնի Պարկ), Ջուլիենը (Ջորդան Ալեքսանդր), Օբին (Իլայ Բրաուն), Օդրին (Էմիլի Էլին Լինդ), Ակին (Էվան Մոք), Մաքսը (Թոմաս Դոերթի), Լունան (Զիլե Մորենո) և Մոնեն (Սավաննա Լի Սմիթ):
Թրեյլերում երևում է, որ հերոսների արկածները «նոր են սկսվում»։ Երկրորդ սեզոնում Ջուլիենը կսիրահարվի ամուսնացած տղամարդու, իսկ Էմիլին կփորձի գաղտնի պահել իր հարաբերությունները Մաքսի և Ակիի հետ։ Բացի այդ, հաջողակ բլոգեր Ջուլիենը մրցակից կունենա։
Թրեյլերի եզրափակիչը ցույց է տալիս, թե ինչպես է դերասանուհի Միշել Տրախտենբերգը հայտնվում «Բամբասկոտ»-ի վերագործարկման մեջ։