Չինաստանը ներկայացրել է Wing Loong-3 միջմայրցամաքային անօդաչու թռչող սարքը
Դիտումներ՝ *
11:44 2022-11-12

Այն կարող է առանց կանգ առնելու թռչել 10000 կմ։

AirShow China 2022 ռազմական ցուցահանդեսում ներկայացվել է նոր Wing Loong-3 (WL-3) անօդաչու թռչող սարք։ Այն կարողանում է հարձակվել օդում, և նրա թռիչքի շրջանակը դարձել է միջմայրցամաքային։

Առանց լիցքավորման՝ դրոնը կարող է թռչել 10000 կմ (40 ժամ):

Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների՝ նա կարող է կրել միանգամից 16 հրթիռ և ռումբ։ Վերելքի առավելագույն քաշը՝ 6200 կգ, օգտակար բեռնվածությունը՝ 2300 կգ։

Այս անօդաչու թռչող սարքերն արտադրվում են AVIC-ի կողմից (Չինաստանի ավիացիոն արդյունաբերության կորպորացիան): Նա նշեց, որ այժմ պահեստում ունեն մի քանի աշխատանքային նախատիպ։ Այժմ աշխատանքներ են տարվում Wing Loong-3-ի զանգվածային արտադրությունը սկսելու ուղղությամբ։

Սիրարփի Աղաբաբյան

168․am

Ամենաընթերցված