Իտալական Մատերա քաղաքի ազգային թանգարանի հավաքածուից գողացել են 19-րդ դարի ամենահայտնի նեապոլիտանական նկարիչներից մեկի՝ Ջակոմո Դի Կիրիկոյի կտավը։ «Ձյան էֆեկտ» կտավն անհետացել է մի քանի օր առաջ․ այն ցուցադրված էր Palazzo Lanfranchi-ում, հայտնում է երկրի մշակույթի նախարարությունը։
Իտալիայի մշակույթի նախարար Ջեննարո Սանջուլիանոն, որն իր պաշտոնին է նշանակվել 2022 թվականի հոկտեմբերի 22-ին, տեղեկացվել է «պաշտոնը ստանձնելուց հետո առաջին ժամերին»։ Նա ծանուցել է Կարաբիներների հրամանատարության մշակութային ժառանգության պահպանության վարչության պետին, որից հետո հետաքննությանը միացել են Մատերայի և Բարի քաղաքի իրավապահ մարմինները։